Friday, 03 07 2026
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է

Որևէ տեղաշարժ Այսրկովկասում լինելու է ի շահ Ռուսաստանի. Հայաստանում և Ադրբեջանում դա գիտակցում են. Վիգեն Չետերյան

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Զոհրաբ Մնացանյանն ու Էլմար Մամեդյարովը ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներում կրկին կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցերը։

Թե կոնկրետ ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը, առայժմ ստույգ տեղեկություններ չկան։ Համենայն դեպս, պաշտոնական հայտարարություն ո՛չ  ՀՀ Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ), ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահների կողմից դեռևս չի եղել։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին կարող են նորություններ լինել հանդիպման մանրամասների մասին: Բայց մինչ այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն է կրկին շտապել տեղեկություններ հաղորդել լրագրողներին առաջիկա հանդիպման մասին՝ ասելով, թե այն տեղի կունենա մինչև այս հունվարի վերջ ընկած ժամանակահատվածում։ ՀՀ ԱԳՆ-ն իր մեկնաբանությամբ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է Մամեդյարովի խոսքերը, սակայն շեշտել է, որ ԱԳ նախարարների հանդիպման մասին հանրությանը պետք է տեղեկացնել ընդունված կարգով՝ համաժամանակյա և համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո, ոչ թե նման ձևով։ Թե ի՞նչ պատճառներ ունի Մամեդյարովի այս գործելաոճը, արդեն բացատրել ենք մեր նախորդ վերլուծության մեջ:

Բայց տեխնիկական հարցերից զատ կան ավելի կարևոր՝ բովանդակային հարցեր այն իմաստով, թե արդյո՞ք ԱԳ նախարարներն իրենց հանդիպումների ընթացքում, ղարաբաղյան հակամարտության գոտում և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը վերաբերող հարցերից բացի, անդրադառնում են նաև հակամարտության կարգավորման հիմնարար խնդիրներին՝ տարածքներ, կարգավիճակ, փախստականներ, խաղաղապահներ և այլն: Այլ խոսքերով՝ հիմնախնդրի կարգավորման որևէ նախագիծ, աշխատանքային փաստաթուղթ հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին դրվա՞ծ է, թե՞ ոչ:

Պետք է նկատել, որ այս հարցի վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են ու հակասական: Օրինակ, Ադրբեջանի արտգործնախարարն ասում է, թե սեղանին դրված է «Լավրովի պլանը»: Հայաստանի ԱԳՆ-ը հերքում է այս հայտարարությունը:

Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն էլ, անդրադառնալով հարցին, ասում է, թե այդ հարցի պատասխանը ավելի շուտ Հայաստանի ղեկավարությունը կարող է տալ, քան թե իրենք՝ Մոսկվայից:

Ի դեպ, ս. թ. հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մեծ ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է այս հարցը՝ ասելով, որ այս պահին սեղանին որևէ թուղթ չկա:

Մասնավորաբար, անդրադառնալով լրագրողի հարցին՝ ղարաբաղյան բանակցություններն ինչի՞ շուրջ են ընթանում և ի՞նչ փուլում են՝ վարչապետն ընդգծել է, որ բոլորը գիտեն, թե ինքը փակ սենյակում Իլհամ Ալիևի հետ ինչի մասին է խոսում:

«Դա նկարագրված, ձևակերպված է 2019 թ. մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում: Դրանում ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը: Այդ շրջանակի մասին ենք մենք խոսում հիմա: Այս պահին սեղանին չկա որևէ թուղթ, որ մենք քննարկենք: Եվ մենք պետք է միասին աշխատենք ավելի կոնկրետ, ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար»,-ասել է Փաշինյանը:

https://www.1in.am/assets/uploads/2019/04/00-15.jpg

Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը ևս հակված չէ այն կարծիքին, թե հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլում հիմնախնդրի կարգավորման որևէ կոնկրետ նախագիծ է քննարկվում:

Վիգեն Չետերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկու կողմերի միջև տեղի ունեցող հանդիպումները շատ դրական են ու կարևոր այն իմաստով, որ պահպանեն կայունությունը տարածաշրջանում:

«Այսօր թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ուրիշ խնդիրներ ունեն: Հիմնականը ներքաղաքական բարեփոխումների հետ են կապված, և չեմ կարծում, որ այս ժամանակաշրջանում, գոնե այս տարվա ընթացքում Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստան-Ադրբեջան լուրջ, կարևոր տեղաշարժ տեղի ունենա: Ուրեմն, այս հանիդպումները պարզապես կայունությունը պահպանելու համար են», – մեկնաբանեց միջազգային հարաբերությունների հայազգի փորձագետը:

Ինչ վերաբերում է այն չարչրկված հարցին, թե ի վերջո, «Լավրովի պլան» գոյություն ունի, թե ոչ, Վիգեն Չետերյանն ասում է, թե ինքը, բնականաբար, հստակ տեղեկություններ չունի այն մասին, թե որքանո՞վ են ռուսական ենթադրյալ առաջարկներն այսօր երկխոսության առանցք հանդիսանում, բայց ամեն դեպքում պարզ է, որ այսօրվա դրությամբ որևէ տեղաշարժ Լեռնային Ղարաբաղի հարցում և առհասարակ մեր տարածաշրջանում լինելու է ի շահ ռուսական դիվանագիտության և արտաքին քաղաքականության:

«Հստակ է մի բան, որ այսօր որևէ տեղաշարժ Այսրկովկասում լինելու է ի շահ ռուսական դիվանագիտության և արտաքին քաղաքականության: Թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում դա գիտակցում են: Եվ կարծում եմ, որ այս ռուսական տվյալն է, որ երկու կողմերին ավելի զգույշ է պահում: Այսինքն՝ եթե այսօր որևէ տեսակի՝ դիվանագիտական և նույնիսկ ռազմական տեղաշարժ տեղի ունենա, այն, ի վերջո, լինելու է ի շահ ռուսական ազդեցության զարգացման և ընդլայնման Այսրկովկասում», – ընդգծեց Վիգեն Չետերյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում