Tuesday, 14 07 2026
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Երևանի հանցավոր անգործության պատճառով Արցախում ստեղծվել են պայմաններ սերժսարգսյանական հակապետական իշխանության վերարտադրության համար

Մարտի 31-ին նույն օրը, Արցախում կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ֆավորիտ թեկնածուների մասին մամուլը պարբերաբար գրում է, բայց թե ինչ պատկեր կլինի փետրվարի վերջին՝ պաշտոնական գրանցումների ժամանակ, նաև քարոզարշավի ընթացքում՝ առայժմ հստակ չէ։

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գոնե որպես նախագահի թեկնածու խաղից դուրս է մնում, որովհետև իշխանությունները թույլ չտվեցին անցկացնել նրա նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները։ Վերջինս, սակայն, հայտարարություն է տարածել, որ թեկնածուներից երեքի հետ այժմ քննարկումներ են ընթանում։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ Սամվել Բաբայանը սպառված դեմք է՝ որպես արտաքին միջամտության գործիք: «Ոչ ոք չի  մոռացել ռուսական մանդատի, Շուշի ադրբեջանցիներին վերադարձնելու մասին նրա կոլերովական հայտարարությունները։ Բոլոր այն իրավիճակներում, երբ Սամվել Բաբայանը պետք է ինքնուրույն գործեր՝ չունենալով հզոր տանիք, միշտ հանդես է եկել որպես թուլամորթ ու անկարող անձնավորություն։ Նա գազան էր, միայն եթե  վերևից լուրջ աջակցություն ուներ։ Հետևաբար ես նրան  լուրջ դերակատար չեմ համարում և ափսոսում եմ, որ նա չի խնայում իր մարտական որոշակի վաստակը և չի գիտակցում, որ շատ վաղուց ժամանակն է, որ նա ընդմիշտ հեռանա քաղաքականությունից, որպեսզի գոնե  մեկ-երկու սերունդ հետո հայությունը հիշի նրա մարտական կենսագրությունը և մոռանա նրա բազմաթիվ, խիստ անփառունակ դրսևորումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք Հայաստանի նախկին իշխանությունները խաղադրույք կանե՞ն Վիտալի Բալասանյանի վրա՝  հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց. «Ինչ-որ առումով կա այդ խաղադրույքը, միշտ եղել է և մնալու է։ Բայց Վիտալի Բալասանյանն ըստ էության իր իսկ, մեծմ ասած, տհաս քայլերով ու հայտարարություններով իրեն զրոյացրել է այն աստիճան, որ նույնիսկ նրան մեկնաբանել հարկ չեմ համարում։ Ձգտում եմ խեղկատակներին չմեկնաբանել, անիմաստ ժամավաճառություն եմ համարում»։

Մեր զրուցակիցը նաև մեղադրում է Հայաստանի գործող իշխանություններին՝  այս կարևոր փուլում մի կողմ քաշվելու և որևէ միջամտություն չանելու համար. «Պաշտոնական Երևանն այնչափ ապիկար ու անպատասխանատու է գտնվել արցախյան ներքին զարգացումների վերաբերյալ, որ Երևանի հանցավոր անգործության, հիմար հաշվարկների  պատճառով այսօր Արցախում բոլոր հնարավոր պայմաններն են ստեղծվել սերժսարգսյանական հակապետական, մնացորդային իշխանության վերարտադրության համար, և առհասարակ Արցախում ընթացող գործընթացների համար ուղիղ և թիվ մեկ պատասխանատուն է ոչ թե արցախյան քրեաօլիգարխիան, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, որն անհասկանալի ու մերժելի հաշվարկներով չի կամենում պատասխանատվություն ստանձնել  ընթացող գործընթացների համար։ Զուտ մարդկայնորեն ցավս այն է, որ եթե Սերժ Սարգսյանը պետություն էր քանդում հանուն իր անձնական շահի, ապա Նիկոլ Փաշինյանի քայլերը, որոնք գոնե արցախյան ուղղությամբ բոլորովին միտված չեն հայոց պետության կայացմանը, հենց նրա իսկ իշխանության դեմ են։ Ուղղակի շատ թույլ հույս ունեմ, որ ինչ-որ մի ոչ շատ ուշանալիք փուլում նա կգիտակցի, թե որչափ սխալ ու անհեթեթ հաշվարկների հետևից  է ընկել արցախյան հարցում, ու կսկսի ուշացումով  կատարել ՀՀ վարչապետի ուղիղ սահմանադրական պարտականությունները՝ Արցախը որպես Հայաստանի մաս կառավարելու, վերահսկելու, քրեական օլիգարխիայի տիրապետությունից դուրս հանելու քաղաքականությունը»։

Օրերս հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը իր մոտ էր հրավիրել նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական  գործիչներին կամ նրանց քաղաքական թիմերի ներկայացուցիչներին։ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ Պարգև սրբազանի հոգևոր գործունեության որակին անդրադառնալ չի կամենում՝ որպես սովորական քաղաքացի, սակայն դժգոհ է նրա առաջնորդության որակից. «Համարում եմ, որ նա վատ հոգևոր առաջնորդ է՝ իր պարտականությունների կատարման տեսակետից։ Բայց սա դնենք մի կողմ։ Պարգև սրբազանի այս միջամտությունը ես համարում եմ թատերականացված և անհարիր։ Նա շատ վաղուցվանից զրկվել է նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից։ Տասնամյակներ շարունակ ծառայել է արցախյան մարզային իշխանությունների հանցագործություններին, լռել է, երբեք հոգևոր առաջնորդին վայել խոսք չի ասել։ Հենց այս  պահին էլ  բացարձակ անպատասխանատվությամբ  լռում է  արցախյան բնության ոչնչացման, մարդու իրավունքների ոտնահարման, պետականաքանդ գործողությունների իրականացման հետ կապված։ Նա երբեք կարծիք չի արտահայտել նման հարցերի շուրջ։ Ուստի նա պետք է կենտրոնանա իր հոգու փրկության խնդրի շուրջ ու աղերսի, որ Աստված նրան ներում շնորհի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում