Հուլիսի 15-ին 70 տարեկան հասակում մահացել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը:
Նա 1970-19 80-ականների հայ թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհիներից էր:
Դոնարա Մկրտչյանը մայր թատրոնի բեմում հանդես է եկել շուրջ 10 ներկայացումներում` «Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղպար», «60 տարի և 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» և այլն: Թատրոնի հետ զուգահեռ նկարահանվել է նաև ֆիլմերում` «Շրթներկ N4», «Մհերի արկածները…», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»: Ավագ հեռուստադիտողն այսօր էլ հիշում է «Գարնանային կատակներ» հեռուստաշարքը, որտեղ դերասանուհին հանդես էր գալիս հումորի մեծ զգացումով ու անմիջականությամբ:
Հիշեցնենք, որ 20 տարուց ավելի Դոնարա Մկրտչյանը գտնվում էր Սևանի հոգեբուժական հիվանդանոցում. նա այդպես էլ չիմացավ իր զավակների մահվան մասին:








































