Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե նա ինչու չի ապահովում Ազգային ժողովի բնականոն գործունեությունը՝ կապված քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու հետ. «Քաղաքական որոշո՞ւմ է դա եղել»:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Դուք ըստ երևույթին լավ չեք հասկացել վարչապետի երեկվա ասածը. ճիշտ հակառակը՝ քաղաքական կամք եղել է օժանդակելու ձեր կողմից կասկածի տակ դրված հարցերի քննությունը, սակայն վարչապետն այլ բան էր ասում, ասում էր, որ ընթացքում պարզվեց՝ իրավական խնդիրներ կան այս հանձնաժողովի գործունեության համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































