Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են որոշակի պատճառահետևանքային կապեր, որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր. «Այն ընկերությունները, որոնք գույք են փոխանցել համայնքին, ստացել են նաև որոշակի թույլտվություններ քաղաքապետարանից»:
Անդրադառնալով Անի Սամսոնյանի հայտարարությանը, թե Երևանի ավագանին բավարար կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Դուք ավելի կոմպետենտ և խելացի չեք, քան Երևանի ավագանու շատ անդամներ»: Նա բերեց նաև օրինակներ:
Մանրամասները՝ տեսանյութում: