Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վաղը կարող է ի հայտ գալ մի նոր Վանեցյան. հեղաշրջում չէ, բայց խառնակ վիճակ կարող են ստեղծել

Վերջին օրերի ընթացքում մամուլում ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկությունը, թե Հայաստանում պատրաստվում էր հեղաշրջում իրականացվել, և որն այն կանխվել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությամբ։

Որքան էլ շատերը նշում են, որ այդ վտանգն այլևս անցյալում է, և որ իշխանությունները կարողացել են ժամանակին այն կանխել, հետաքրքիր է՝ ինչ տարբերակների մասին են խոսում նախկին իշխանության տարբեր շրջանակների ներկայացուցիչները, երբ շուտափույթ իշխանափոխության հարց են բարձրացնում։ Օրինական ի՞նչ ճանապարհ կա դրա համար, թե, այնուամենայնիվ, նկատի ունեն հեղաշրջում իրականացնելու տարբերակը, և արդյո՞ք խոսքը գնում է միայն նախկին իշխանությունների մասին, թե՞ իշխանության ներսում էլ կան այդ փափագով այլ արթուրվանեցյաններ։

https://www.1tv.am/images/video/5/20144/f5bff00b5d364c_5bff00b5d36a7.jpeg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ մինչև լյութոկրատական իշխանությունը չոչնչացվի, Հայաստանը մնալու է ճգնաժամի մեջ։ «Ունենք երկու տեսակի պետություն. ճակատային մասն այն է, ինչ տեսնում ենք, և ունենք երեսուն տարվա կոալիցիոն իշխանության ժառանգությունից մնացած գլխատված իշխանություն՝ խորքի պետություն։ Մինչև դրանք չոչնչանան՝ երևույթը շարունակվելու է։ Հայաստանը պետք է իրավական պետության ճանապարհ անցնի, և այդ ժամանակ վտանգները կչեզոքանան, այլապես այն մնալու է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ ինֆորմացիոն հզորությունը մնացել է նախկին իշխանության պարագլուխների ձեռքին, շարունակվելու է եթերի հոգեբանական տեռորը. «Սրանք խնդիրներ են, որ շատ արագ պետք է լուծում ստանան։ Հարցը միայն Վանեցյանը չէ, այսօր Վանեցյանն է, վաղը մեկ ուրիշը կլինի։ Դատավարությունները ինչքան երկար ձգվեն, այնքան կմնա նաև «ինքնասպանությունների» սպառնալիքը։ Հարցը լուծված չէ։ Իշխանությունը պետք է ձեռքը խփի սեղանին ու ավտորիտար մեթոդներ կիրառելով շարժվի առաջ։ Իրենք օրենքներից են խոսում, ասում են՝ թող օրենքներով լինի, Հայաստանը թող թուլանա մինչև վերջ, մենակ օրենքներով լինի։ Սա հեղափոխության պարագայում հասկանալի թեզ չէ։ Ազգային ժողովը կարող է ընդունել օրենք հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ու Սահմանադրական դատարանն՝ իր ողջ կառուցվածքով, ուղարկի պատմության հետնախորշ։

Առաջինը հենց ՍԴ խաղը պետք է վերջացնել, ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վերջնական խոսքը կասի։ Դրանք 0,1 տոկոս ձայն կստանան ու այլևս չեն կարողանալու բառաչել»։

Ըստ Շիրինյանի՝ սխալվում են բոլոր նրանք, ովքեր այսօրվա իշխանությունների թուլությունը հաշվի առնելով, անհետևողականությունը տեսնելով ու ոչ որակյալ կառավարությունը հաշվի առնելով, խոսում են այդ մասին. «Քաղաքականության մեջ բացառիկ արժեք ունի քաղաքական իշխանության լեգիտիմությունը, օրինականությունը։ Մի տարի առաջ կառավարող կառավարությունը շուրջ 80 տոկոս ձայն է ստացել, ու չի կարող ձայների այնպիսի անկում լինել, որ նոր ընտրություններ լինեն կամ կոալիցիոն կառավարություն ձևավորվի։ Նոր ընտրությունների նշանակման դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանում քաղաքացիական բախումներ չեն լինի, անթույլատրելի է։ Դա լեգիտիմությունը բացարձակորեն մերժում է, ուրիշ բան է նշանակում։ Հիմա վարչապետը պետք է մոբիլիզացիա հայտարարի, հասարակության մեջ կարող ուժերի հետ համագործակցի ու եղած իշխանությունով շարժվի առաջ՝ չափավորելով սանձարձակներին։ Ոչ մի փոփոխություն ու ընտրություն պետք չէ։

Առանց հանրաքվեի մասին օրենքի, ի՞նչ նոր ընտրություն, երեկ են մերժվել, նորից ուզում են վերադառնա՞լ։ Հույս ունեն խառնակ վիճակ ստեղծել, դա հաստատ կարող են անել»։

Մեր այն դիտարկմանը, երբ խոսում են շուտափույթ իշխանափոխության անհրաժեշտության մասին, արդյոք նկատի ունեն հեղաշրջո՞ւմը, Շիրինյանն ասաց. «Ես չգիտեմ՝ իրենց մտքում ինչ կա, եթե միտք ունենային՝ 30 տարի երկիրն այս վիճակի չէին հասցնի, իրենցից բանականությունը հեռու է, աշխատացնում են ինքնապաշտպանության բնազդը։ Բայց իրենց պարագլուխները օրենքի առաջ պետք է անպայման պատասխան տան, ու այս խաղը վերջանա։ Մի տարուց ավելի է դատական գործընթաց չի սկսել, ո՞նց է հնարավոր։ Վարչապետը պետք է գործի դեմոկրատիայի կարգուկանոնով։ Իշխանության ճյուղերի տարանջատումը բերում է պետության փլուզման։ Օրինակ՝ գերմանացի խոշոր փիլիսոփա Հեգելը գտնում է, որ իշխանության բացարձակ հավասարակշռությունն ու տարանջատումը անհնար է ու անթույլատրելի։ Իշխանության կենտրոնացվածություն է պետք, ու վարչապետը դա պետք է անի։ Ես իմ համախոհներով ու Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը իր կողքին ենք այդ հարցում։ Ոչ թե նրա համար, որ իրենք անսխալ են, այլ հակառակ քաղաքականությունը Հայաստանը կմտցնի մառախուղի մեջ։ Իշխանությունը կորե՞լ է, որ նման բաներ են ասում։ Նրանք փորձում են առաջացնել իշխանության թվացյալ ճգնաժամ, բայց նման բան չկա։ Կա ընդամենը վատ կառավարում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում