«Կարևոր է այն արձանագրումը, որ երկար ժամանակ դադարից հետո որոշակի տեղաշարժ կա հումանիտար միջոցառումների տեսանկյունից: Եթե չստեղծվի համապատասխան միջավայր, եթե չլինեն համարժեք ցանկություններ կողմերի մոտ գնալ խաղաղ կարգավորման, մնացած բոլոր լուծումները, որոնք կդրվեն սեղանին, պարզապես չեն աշխատելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությանը՝ կապված ԼՂ խնդրի կարգավորման հետ:











































