Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՍԴ ճգնաժամի լուծումը սահմանադրական փոփոխությունների շրջանակում թողնելը կհանգեցնի քաոսի

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, հատկապես վերջին շրջանի իր գործունեությամբ, ապացուցեց, որ ամեն ինչ անում է ժամանակ ձգձգելու համար, քանի որ առաջիկայում սպասվում է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը ՍԴ դիմումի հիման վրա և, նաև ՍԴ որոշումը Քոչարյանի դիմումի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն էր դիմել Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ, խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում։ Նախկին նախագահը, ինչպես նաև նրա գործը սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանն էին դիմել Բարձր դատարան՝ խնդրելով ստուգել այս հոդվածի սահմանադրականությունը։ Բարձր դատարանը վարույթ է ընդունել այդ երկու դիմումները, սակայն գործը կասեցրել է և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել միջազգային երկու կառույցներին։

Անցած տարվա հոկտեմբերի 2-ին էլ ՄԻԵԴ-ը վարույթ էր ընդունել դիմումը։ Ըստ Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջի, Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին խնդրել է քննարկել իրենց հարցը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում։

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարծում է՝ Մարտի 1-ի դատավարության ձգձգումների նպատակն է ժամանակ շահել մինչև Սահմանադրական դատարանը կարողանա վերսկսել Ռոբերտ Քոչարյանի և ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա կասեցված գործի քննությունը։ Ըստ փաստաբանի՝ կասեցված գործի վերսկսումը հնարավոր կլինի՝ հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տա իր խորհրդատվական կարծիքը։ Եգորյանը համոզված է, որ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի տրամադրումից հետո «ՍԴ-ի հայտնի խմբավորման անդամները կկայացնեն որոշում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»։

Այն, որ ՍԴ ներկայիս կազմը հօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի, համոզված է նաև փաստաբան Կարապետ Բադալյանը. «Այն կազմը, որը այդ հարցը պետք է քննարկի, ակնհայտ է, որ կայացնելու է որոշում, որով հակասահմանադրական է ճանաչվելու նշված հոդվածը, որպեսզի Քոչարյանը ազատվի պատասխանատվությունից։

Նրանք բոլորը կապված են տարբեր թելերով այդ անձի հետ ու ընդհանրապես։ Այս վստահությունը գալիս է ՍԴ ներկայիս կազմից ելնելով։ Գուցե ուրիշ կազմ լիներ, որի հանդեպ վստահություն լիներ, և այդ հոդվածը ճանաչվեր հակասահմանադրական, դա չքննարկվեր։ Այդ դեպքում գոնե վստահելի կլիներ դատարանի որոշումը։ Պետք է հստակ լինի՝ նպատակը ոչ թե Քոչարյանի դատելը, պատժելը պետք է լինի, այլ որ ամբողջ պրոցեսը լինի օրինականության և օրենքի գերակայության շրջանակներում։ Իսկ ներկայումս որոշում կայացնող ՍԴ կազմը չի վայելում վստահություն և ոչ մի հեղինակություն չունի։ Խնդիրն այստեղ է, և ՍԴ ճգնաժամը հենց սա է»։

Մեր դիտարկմանը՝ այդ ֆոնին բավարար համարո՞ւմ է իշխանության ձեռնարկած գործողությունները այդ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, և արդյոք վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումից բացի, որը կարծես թե արդյունք չի էլ տալու, այլ ավելի լուրջ քայլերի անհրաժեշտություն չկա, Բադալյանը պատասխանեց, որ ինքը դեռ հույս ունի, որ վաղ կենսաթոշակի ինստիտուտը որոշ լուծումներ կտա, դրանից օգտվող ՍԴ անդամներ կլինեն, իսկ եթե դա էլ չլինի, ապա էլի լուծումներ կան։ Մասնավորապես, ԱԺ-ն կարող է փոփոխության ենթարկել 213 հոդվածը և սահմանի ՍԴ անդամների պաշտոնավարման ժամկետը մինչև ապրիլի կամ մայիսի 1 և դրանով դադարի, լուծվի այս ճգնաժամը։
Կարապետ Բադալյանը կարծում է, որ եթե ՍԴ ճգնաժամի հաղթահարման լուծումները թողնվեն սահմանադրական փոփոխությունների շրջանակում, ապա հնարավոր է՝ քաոտիկ իրավիճակ առաջանա։ «Դատական իշխանությունը մեզանում առկախված վիճակում է հիմա։ Դատական իշխանությունը ներկայումս ամբողջությամբ ֆունկցիոնալ չէ, դրա նկատմամբ վստահություն չկա, իսկ դրա առողջացման ուղղությամբ կոնկրետ քայլեր դեռ չեն արվում։ Քանի դեռ այս վիճակը շարունակվում է, ճգնաժամը շարունակվելու է։ Սահմանադրական փոփոխությունների քննարկումները դեռ չեն սկսվել, եթե սկսվեն էլ, ապա մի երկու տարի կտևեն, քանի որ դա լուրջ հարց է։ Եվ մենք չենք կարող այս ամբողջ ժամանակահատվածում ապրել անվստահելի դատական համակարգի առկայությամբ։ Դատական համակարգը լրջագույն դեր ունի, առանց դրա չկա ժողովրդավարություն, իրավական պետություն։ Պետք է կոնֆլիկտները լուծել հասարակության մեջ, իսկ եթե չլուծենք, ապա քաոսի առաջ կկանգնենք։ Պետք է օր առաջ դատական համակարգի հանդեպ անվստահությունը վերացնել, և նրանք, ովքեր այդ անվստահության աղբյուրն են, պետք է նույնպես հեռացվեն։ Դատական համակարգը իր դերը պետք է վերականգնի։ Առավել ևս՝ Սահմանադրական դատարանը, որի դերը շատ կարևոր է»,- եզրափակեց Բադալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում