Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Օրենքի նախագծի հեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է մեքենայի վրա մեկ համարանիշի բացակայության դեպքում ավելի մեղմ պատիժ՝ ընդամենը 20 հազար դրամի տուգանք և 2 բալ. «Երկու պետհամարինիշի բացակայության դեպքում համաձայն եմ, որ լինի շատ խիստ մոտեցում»:
Մանրամասները՝ տեսանյութում: