Tuesday, 23 06 2026
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան

«Կոմերսանտը» պատմել է Միշուստինի և նրա կնոջ եկամուտների մասին

«Կոմերսանտ» թերթը պատմել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և նրա կնոջ եկամուտների մասին։

2014 թվականին Միշուստինը եկամուտը 23,2 միլիոն ռուբլի է կազմել (նրա կնոջ եկամուտը՝ 160,1), 2015 թվականին՝ 19,5 միլիոն ռուբլի (80.9 միլիոն), 2016 թվականին 18,9 միլիոն ռուբլի (77,3 միլիոն), 2017 թվականին՝ 19,3 միլիոն ռուբլի (68.5 միլիոն), 2018 թվականին 19 միլիոն, (47,7 միլիոն)։

Ինչպես գրում է պարբերականը, Միշուստինի եկամուտների հիմնական մասը փողերի ներդրումների արդյունքն է, որոնք նա վաստակել է մինչև 2010 թվականը բիզնեսի մեջ։

1992 թվականից Միշուստինն աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակն էր «ներգրավել արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան»: 1995-96 թվականներին եղել է Մոսկվայի թեսթային լաբորատորիայի գլխավոր տնօրեն Լևոն Ամդիլյանի տեղակալը, ավելի ուշ դարձել է Միջազգային համակարգչային ակումբի կառավարման խորհրդի նախագահ:

Այդպիսով, երբ նա 1998-ին զբաղեցրեց ՌԴ Պետական հարկային ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը, իսկ 1999-2004 թվականներին դարձավ ՌԴ հարկերի և գանձումների հարցերով փոխնախարար, արդեն բավական ապահովված մարդ էր։

Պետական կառույցներում տասնամյա աշխատանքից հետո Միշուստինը լքեց պետական ծառայությունը և 2008 թվականին գլխավորեց «Միացյալ ֆինանսական խումբը», որը խոշոր ներդրումներ էր ղեկավարում, այդ թվում Խնայբանկում, «Գազպրոմում», «Ինգոստրախում»։ Բացի աշխատավարձից, նա գործարքներից բոնուսներ էր ստանում։

2010 թվականին պետական ծառայության վերադառնալու պարտադիր պայման էր նրա տնօրինած ակտիվների փոխանցումը։ Նա դրանք հանձնեց կնոջը՝ Վլադլենա Միշուստինային, և այդ պահից սկսած նա սկսեց ստանալ դիվիդենդները։ Դրանից հետո ակտիվները վաճառվեցին։ Ակտիվների վաճառքից գոյացած միջոցները արտացոլված են Միշուստինայի եկամուտներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում