Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

Ի՞նչ է գրել Նաիրի Հունանյանը Նիկոլ Փաշինյանին․ ո՞րն է ոճրագործի մոտիվը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են  Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը: Վարչապետի գրասենյակից նշել են, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով  ցմահ  ազատազրկման  դատապարտված  Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն է հայտնել  մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով  գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա:

Անտարակույս, հասկանալի է, որ առանց Նաիրի Հունանյանի գործի քննությունը չի կարող տեղի ունենալ, և բոլոր դեպքերում նրա ցանկացած ցուցմունք կամ տրամադրած տեղեկություն պետք է համակողմանիորեն քննվի, ստուգվի արժանահավատության տեսանկյունից: Մյուս կողմից՝ անկախ ոճրագործի կողմից նամակ գրելու կամ ինչ-որ դերակատարում ստանձնելու պատրաստակամություն հայտնելու դրդապատճառներից, նրա ցանկացած քայլի, ցանկացած խոսքի պետք է վերաբերվել չափազանց զգուշավոր, խիստ կասկածամտությամբ: Շատ կարևոր է, որ իշխանությունները, քաղաքական ուժերը և հասարակությունը չտրվեն ոճրագործ խմբի ղեկավարի սադրանքին։

Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Նաիրի Հունանյանը փորձում է կարևորել իր անձը՝ նամակներ հղելով երկրի ղեկավարներին։ Օրինակ՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատմում է, որ ոճրագործը ժամանակին նման նամակներ գրել է թե իրեն, թե այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Պետք է հասկանալ Նաիրի Հունանյանի հնարավոր մոտիվացիան։

Նա մարդ է, որը փորձում է օգտվել քաղաքական իրավիճակի հնարավոր փոփոխություններից, քաղաքական կոնյուկտուրայից՝ իր հնարավոր ազատության հարցը լուծելու նպատակով։ Իհարկե, ամիսներ առաջ իշխանությունները մերժեցին ոճրագործին, որը դիմել էր վաղակետ-պայմանական ազատ արձակվելու դիմումով, սակայն, ըստ ամենայնի, Հունանյանը որոշել է նոր ջանքեր գործադրել, անգամ՝ օրակարգ սահմանել՝ թերևս, հույս ունենալով, թե իշխանությանը կարող է ծառայություններ մատուցել՝ իր ազատության դիմաց։

Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ ոճրագործը դառնա քաղաքական կյաքի մաս, առավել ևս՝ դրա օրակարգի սահմանող։ Քաղաքական իշխանությունը, համակարգը Հունանյանին լսելու անհրաժեշտություն չունեն։ Առավելագույնը, ինչին կարող է հուսալ ոճրագործը, դա նախաքննության մարմնի հետ համագործակցելն է, այլ խոսքով՝ ցուցմունք տալը։ Ընդ որում՝ Հունանյանի բոլոր ասածները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն, համադրվեն այլ փաստերի հետ, որովհետև նա տիրապետում է մանիպուլացնելու բավականին հարուստ զինանոցի։

Եվ ամենակարևորը՝ Հունանյանը երբեք չպետք է հույս ունենա, որ հայտնվելու է  ազատության մեջ, եթե անգամ օժանդակի «դարի հանցագործության» ամբողջական բացահայտմանը՝ տալով Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների անուններ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում