Հուլիսի 9-ից 16-ը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք, ինչի հետևանքով հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ առաջնային գծում, բացի ինքնաձիգերից, թշնամին կիրառել է նաև գնդացիրներ և դիպուկահարային հրացաններ:










































