Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մանվել Գրիգորյանը պետք է ազատ արձակվի․ հիվանդ մարդու նկատմամբ խոշտանգումն անթույլատրելի է

Այս րոպեներին ընթացքի մեջ է դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստը, որը քննարկում է գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ: Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ դեռ 2 օր առաջ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել էր, իսկ երեկ արդեն նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Բարեբախտաբար, այս դեպքում դատախազությունը համարժեք է արձագանքել ստեղծված իրավիճակին՝ ինքը նախաձեռնելով արտահերթ դատական նիստ՝ թեև մտածող մարդկանց, հասարակության մի մասի համար վաղուց էր ակնհայտ, որ գեներալի հիվանդություններն անհամատեղելի են անազատության հետ, ու առնվազն դատաքննության փուլում անհանդուրժելի էր Մանվելին պահել կալանքի տակ, մանավանդ որ նա գործնականում, անգամ տեսականորեն, չի կարող ազդել քննության ընթացքի վրա։

Նախ՝ Մանվել Գրիգորյանի մեղքը տակավին ապացուցված չէ, ինչը հիվանդ մարդուն կալանքի տակ պահելու հանգամանքն, ըստ էության, նույնացնում է պատժի, անգամ խոշտանգման հետ։ Այս պարագայում անհասկանալի է, թե ինչու էին ամիսներ շարունակ դատավորն ու մեղադրող կողմը մերժում պաշտպանական կողմի միջնորդությունները՝ պետությունը նույնացնելով ռեպրեսիվ մեքենայի հետ։ Հավանաբար, դատական համակարգում և դատախազությունում քիչ չեն մարդիկ, ովքեր կաշվից դուրս են գալիս՝ իշխանությանն ապացուցելու համար, որ իրենք «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են»։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ բազմաթիվ մեղմացուցիչ հանգամանքներ հուշում են, որ դատավարության փուլում Գրիգորյանը կարող է գտնվել ազատության մեջ։ Ի վերջո, գործ ունենք Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկի հետ, որի կենսագրությունը կապված է մեր հաղթանակի, հերոսամարտի հետ։ Իհարկե, սա չի նշանակում, որ Գրիգորյանն անձեռնմխելի է ու օրենքից վեր, սակայն հուշում է, որ նա կարող է գտնվել ազատության մեջ՝ դրսից մասնակցելով դատավարությանը՝ հատկապես որ դատական գործընթացը դեռևս չի թևակոխել բովանդակային հարթություն, և այդքան էլ ակնհայտ չէ գեներալին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը։

Դատական այսօրվա ակտը բացառիկ նշանակություն ունի։ Այն ցույց է տալու, թե դատական իշխանությունն ինչքանով է ադապտացվել հետհեղափոխական իրողություններին, ի վերջո բացահայտելու է այսօրվա Հայաստանի իրական դեմքը՝ մենք երկի՞ր ենք, որը հարգում է մարդու իրավունքները, թե՞ ռեպրեսիվ մի համակարգ, որտեղ արտոնված են խոշտանգումները մադկանց նկատմամբ, եթե անգամ նրանք հանցագործություն են կատարել։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում