Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Քոչարյանի դատավճիռը ժողովուրդը վաղուց է կարդացել, պարզապես ալբանացին հայերեն չի հասկանում

Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը մեկնարկից մի քանի րոպե անց հետաձգվեց և նշանակվեց հունվարի 21-ին։

Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, որը նշել էր, որ գտնվում է անհավասար պայմաններում։ Ի՞նչ անհավասար պայմանների մասին է խոսքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ անհավասար պայմանների մասին խոսք անգամ չի կարող լինել։ Եթե անգամ խոսք էլ գնա, ապա դա կվերաբերվի տուժողներին կամ նրանց իրավահաջորդներին, որովհետև, անկախ նրանից, թե ով ում շահերն է պաշտպանում, տակտի զգացում գոյություն ունի, զոհերին հարգելու պարտավորություն գոյություն ունի։ Անցյալ դատական նիստին Միհրան Պողոսյանը բացարձակապես ցինիկ արտահայտություն արեց, ասելով, որ փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որոնց մարտի 1-ին հետևեցին ինչ-որ իրադարձություններ։ Ինչ անհավասար պայմանների մասին կարող է խոսք գնալ, եթե որևէ մեկը, որն իրեն համարում է հայ ազգի ծնունդ՝ անկախ նրանից, թե նա փաստաբան է, մեղադրյալ է, ամբաստանյալ է, դատավոր է, Մարտի 1-ի այդ սահմռկեցուցիչ հանցագործություններին ասում է՝ «ինչ-որ իրադարձություններ»։ Իրեն փաստաբան համարող անձը, եթե չգիտի, թե երկրում ինչ է տեղի ունեցել, ուրեմն այո, իրականում մենք գտնվում ենք անհավասար պայմաններում։ Թերևս միայն մանկապարտեզի երեխաները չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին։ Նախ նշեմ, որ մեր կողմից ոչ ոք նման ցինիկ արտահայտություն չի արել»։

Մտահոգություններ կան, որ այս դատական գործընթացը շատ երկար տարիներ կտևի՝ հաշվի առնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը և ձգձգելու այդ մարտավարությունը։ Ի՞նչ կարծիքի եք․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Բնականաբար, արդեն իրավունքի չարաշահում է տեղի ունենում։ Տեսեք, մի քանի փաստաբաններ կան։ Մի օր մեկը կնեղանա, մի օր մյուսը բացարկի միջնորդություն կանի դատարանի շենքի ճարտարապետին, որովհետև ճարտարապետն իրենց դուրը չի եկել ու կասեն, որ ուրիշ նստավայր տեղափոխենք, մի օր կարող է դատավորի տրամադրությունը դուրները չգա և այլն։ Գիտեք ինչ, մնում է, որ սրանք արդեն տուժողներին բացարկի միջնորդություն ներկայացնեն։ Սա գալիս է նրանից, որ ցանկացած ոք, որը հայտնվում է ամբաստանյալի կարգավիճակում, մանավանդ եթե նա գտնվում է կալանքի մեջ, աշխատում է, որ բուն դատաքննությանը շուտ անցնեն, որպեսզի, եթե նա անմեղ է, ապա նրա անմեղությունն ապացուցվի։ Բայց միայն այս ձգձգելը նշանակում է, որ այստեղ լուրջ խնդիր կա, դրա համար էլ չեն թողնում, որպեսզի բուն դատաքննության փուլ մտնի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում