«Ես մի քիչ ավելի խիստ տարբերակ կառաջրկեմ, որ շատերը դիտելիս մեկնաբանություններ կթողնեն. ես կողմնակից եմ, որ եթե քաղաքացին ՀԴՄ չի վերցնում, ապա քաղաքացին էլ պետք է տուգանվի: Պետք չէ հարևանական, բարեկամական, ընկերական, թաղային արժեքներով առաջնորդվել, թե բա ոնց կլինի՝ էդ մարդը երեխա է պահում, բա ոնց կլինի՝ էդ մարդը վարկեր ունի: Մենք այսպես անընդհատ տեղապտույտ կանենք. պետք է ուղղակի տպել, և բոլորը կհայտնվեն նույն դաշտում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նա նշեց, որ բոլորն էլ այդպիսի «հանցագործ» բարեկամներ ունեն, որոնք չեն պահանջում և չեն վերցնում ՀԴՄ: