Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հունվարի 20-ից փոխվում են «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները

Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար  էլեկտրագնացքների չվացուցակները:Փոխվում է №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55:

Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա №681/682 Գյումրի-Երևան-Գյումրի գնացքի ուղևորներին՝ ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30 (7:45-ի փոխարեն), իսկ Երևանից՝ 18:30 (18:25-ի փոխարեն):

Ամենօրյա №684/685 Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացը հունվարի 20-ից Երևանից մեկնելու է 9:00 (7:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55 (18:15-ի փոխարեն):

Ամենօրյա Երևան-Երասխ-Երևան №7640(7641)/6512(6511) էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 4:40 (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 6:30:

Հուվարի 20-ից կգործեն երեք նոր էլեկտրագնացքներ՝ երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղություններով: Ամենօրյա №7010/7011 Երևան-Արմավիր-Երևան էլեկտրագնացքը Երևանից կմեկնի 6:20, Արմավիրից՝ 7:25: Իսկ №7012/7013 Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30:

№6514(6513)/6516(6515) Երևան-Արարատ-Երևան էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40:

Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երևան-Գյումրի-Երևան և №7011/7016 Արաքս-Երևան-Արաքս էլեկտրագնացքները:

Փոխված չվացուցակները շուտով հասանելի կլինեն ՀԿԵ պաշտոնական կայքի (ukzhd.am)  “Ուղևորատար գնացքների չվացուցակներ” բաժնում։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում