Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դատարկ մարդիկ շահարկեցին վարչապետի հայտարարությունը. մեծ աղմուկ ոչնչից. Բագրատ Ասատրյան

«Մեծ աղմուկ ոչնչից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը այսպես որակեց  վարչապետ Փաշինյանի հայտարարության շուրջ բարձրացված աղմուկը։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած ֆեյսբուքյան գրառումը Հայաստանից բացի արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը  վերաբերում է Հայաստանում 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որով  Փաշինյանի գրառման համաձայն՝  Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թ-ին առաջ կանցնի նաև Ադրբեջանից։

ՀՀ վարչապետն այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թ-ի ցուցանիշներով ընթացիկ գներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4․527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4․289:

Փաշինյանի այս գրառմանն ի պատասխան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ  Սաակաշվիլին  իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ մասնավորապես ասել էր․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից, բայց  նման բան երբեք տեղի չի ունեցել  ՀՀ մեծ տիրակալից՝  Տիգրան Մեծից հետո։ Աշխարհագրության, ռեսուրսների առումով որևէ հիմք չկա, որ հայաստանցին ավելի շատ ստանա, քան վրաստանցին»։

Մինչդեռ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի այդ տվյալներն իրական են, իսկ վարչապետի գրառումը  պարզապես թյուրընկալումների առիթ է դարձել։

«Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեջբերում է կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի  մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակումը, որն այդ կառույցը պարբերաբար կատարում է ասիական և կովկասյան երկրների վերաբերյալ և  որոնք  բաց ու հասանելի ձևով տեղադրված են նաև այդ կազմակերպության պաշտոնական կայքում։ Որևէ արտառոց երևույթ ես այստեղ չեմ տեսնում, սակայն, այսուամենայնիվ, ինչ ասես, թե չխոսվեց այդ գրառման մասին և  այդ ամենի մեջ ամենացավալին ոմանց կողմից շահարկումներն են։ Եթե այս ցուցանիշներով ուզում են չափել մեր քաղաքացիների կյանքի որակը կամ չգիտեմ այլ բաներ, ապա, իհարկե, դա միանգամայն սխալ է, որովհետև ՀՆԱ-ի ցուցանիշն ընդամենը ՀՆԱ-ի ցուցանիշ է և որով այո, այդ տվյալների համաձայն Հայաստանը գերազանցելու  է  թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին, բայց, բնականաբար, պետք չէ դրանից ավելորդ ենթադրություններ կամ եզրակացություններ անել մեր տնտեսության վիճակի  և սոցիալական պայմանների  մասին,  քանի որ մասնագիտական տիրույթում դա ոչինչ չասող  երևույթ է և իրականում չի արտացոլում այն ամբողջականությունը, որը տիրում է այդ երկրներում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում