Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Մարտի 1-ի դեպքերից տուժած քաղաքացիներից 49-ի դիմում բավարարվել է. Տրամադրվել է 575 միլիոն դրամ

Արդարադատության նախարարությունից պարզաբանում են, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժածների փոխհատուցման նպատակով  կառավարության կողմից հատկացված գումարի և արդեն իսկ տրամադրված փոխհատուցման միջև որևէ շեղում չկա։ Ըստ արդարադատության նախարարության՝ Մարտի 1-ի դեպքերից տուժածներին բաժանվել է 575 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ մամուլում հրապարակում կար, ըստ որի՝  առնվազն 15 մլն դրամ անհասցե ու առանց հիմնավորման փոխհատուցման նպատակով դուրս է գրվել բյուջեից և անհետացել։

Ըստ նախարարության՝ տեխնիկական խնդրով պայմանավորված վրիպակ է եղել լրատվամիջոցին տրամադրված տվյալներում: Ըստ արդարադատության նախարարության՝  այս տարվա հունվարի 10-ի դրությամբ նախարարություն ներկայացվել է 75 դիմում: Բավարարվել է 49-ը, որոնցից 10-ը ներկայացվել է զոհված (մահացած) անձանց իրավահաջորդների կողմից, 8-ը՝ ծանր վնասվածք ստացած անձանց կողմից, 31-ը՝ առողջությանը միջին ծանրության վնասվածք ստացած անձանց կողմից: Ստացված դիմումների բավարարման արդյունքում անձանց հաշվեհամարներին փոխանցվել է 575 մլն ՀՀ դրամ: Դիմումներից 23-ը մերժվել է, 3 դիմում գտնվում է քննարկման փուլում:  «Հավելենք նաև, որ կառավարության համապատասխան որոշման հիմնավորման մեջ նշված տուժող ճանաչված անձանց թիվը, պայմանավորված հարուցված քրեական գործերի ընթացքով, կարող է փոփոխվել»,- փոխանցեցին ԱՆ լրատվականից:

Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացվց 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար։ Ըստ սահմանված չափանիշների՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը տրամադրում է 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։ Այս օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը, ըստ որի՝ նախատեսվում էր, որ 2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին օրինագծով փոխհատուցում կստանա 63 անձ, ովքեր ստացել են ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Օրինագծի համահեղինակ Լենա Նազարյանը ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ նշեց, որ փոխհատուցման հիմքը լինելու է նրանց կողմից ներկայացվող դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։

Նշենք, որ այս ընթացքում «Առաջին լրատվական»-ը բազմաթիվ դժգոհություններ է ստանում Մարտի մեկի գործողություններից տուժածներից, որոնք այս օրերին չեն կարողանում ապացուցել, հիմնավորել, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել հենց այդ իրադարձությունների ժամանակ՝ նախ այն պատճառով, որ նրանց մեծ մասն այդ օրերին խուսափել է դիմել բուժհաստատություններ բուժօգնություն ստանալու համար, քանի որ այդ օրերին հենց հիվանդանոցներից մարդկանց իրավապահները բերման էին ենթարկում և մեղադրանք առաջադրում, և հետո այն պատճառով, որ անգամ բուժհաստատություն դիմածներին ճիշտ ախտորոշում, ստացած մարմնական վնասվածքի աստիճանի ճշգրիտ գնահատում չի կատարվել: Տարբեր քաղաքացիներ վերջին շրջանում դիմում են Հատուկ քննչական ծառայություն, հարցաքննվում են, ստանում են տուժողի կարգավիճակ, բայց չեն կարողանում փաստաթղթերով հիմնավորել իրենց ստացած վնասվածքի ծագումը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ այս պրոցեսը  բավական դժվար է, հեշտ գործ չէ, քանի որ դեպքերից 10 տարի է անցել, և դժվար է վնասվածքը բժշկական տեսանկյունից ճշգրտորեն գնահատել, բայց պետք է փորձել և հասնել արդարության: «Բժիշկները ևս կարող են օգնել պրոցեսին: Այն բժիշկները, ովքեր 2008-ին ներգրավված են եղել այդ պրոցեսներում, կարող են բացատրություններ տալ, ասել, թե ինչու են մեղմ եզրակացություններ տվել: Դա հնարավոր է, քանի որ հիմա չկան այն վտանգները, որոնք սպառնում էին ոչ միայն տուժողներին, այլև բժիշկներին: Ամեն դեպքում գործընթացը ժամանակատար է, և պատկերացնել, թե կարելի է  գնալ ՀՔԾ ու նույն  պահին ստանալ կարգավիճակ, բոլոր փաստաթղթերը՝ այդպես չէ»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում