Sunday, 28 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Copa America-ն առանց Արգենտինայի հավաքականի (տեսանյութ)

Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ուրուգվայի հավաքականը ետխաղյա 11-մետրանոցներով պարտության մատնեց մրցաշարի գլխավոր ֆավորիտ Արգենտինայի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Երկու թիմերն էլ շատ ակտիվ սկսեցին հանդիպումը: Արդեն 6-րդ րոպեին Պերեսը բացեց հաշիվը: Բատիստայի սաներից 12 րոպե պահանջվեց այն հավասարեցնելու համար. Մեսսիի անցումից ու հրաշալի փոխանցումից հետո Իգուաինը գլխի հպումով գնդակն ուղարկեց Մուսլեռայի դարպասը:

Պատասխան գոլից հետո արգենտինացիները շարունակում էին ճնշում գործադրել մրցակցի դարպասներին: Շուտով Մեսսիի փոցանցումից հետո Իգուաինը երկրորդ անգամ գրավեց Մուսլեռայի դարպասը, սակայն «Ռեալ»-ի հարձակվողը խաղից դուրս վիճակում էր: 39-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո, խաղադաշտից հեռացվեց առաջին գոլի հեղիանակ Պերեսը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ուրուգվայը հաշվի մեջ առաջ անցնելու հրաշալի հնարավորություն կորցրեց: Ֆորլանի փոխանցումից հետո Կասերեսի` մոտ 15 մետրից կատարած հարվածը ետ մղվեց դարպասաձողից:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց. Բատիստայի սաները գնալով ուժեղացնում էին ճնշումը, իսկ ուրուգվայցիները` գրագետ պաշտպանվում ու փորձում հակագրոհի նետել իրենց առաջատարներին` Ֆորլանին և Սուարեսին: Վտանգավոր պահերը մի քանի հանդիպման կբավականացնեին, սակայն գոլեր չկային: Լրացուցիչ ժամանակը թիմերը սկսեցին հավասար կազմերով. 87-րդ րոպեին Մասկերանոն նույնպես ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից:

Լրացուցիչ առաջին խաղակեսում Իգուաինը կարող էր հաղթական գոլի հեղինակը դառնալ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Արգենտինա-Ուրուգվայ` 1:1, ետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որտեղ Բատիստային «քաշեց», ամբողջ մրցաշրի ընթացքում դժգույն ֆուտբոլ ցուցադրած, այս խաղում էլ անհաջող փոխարինման մտած Կառլոս Տևեսը:

Ուրուգվայը հաղթեց 5:4 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, Արգենտինան ևս 4 տարով երկարաձգեց Copa America-ում իր առանց հաղթանակների շարքը` այն հասցնելով 22 տարվա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում