«Մենք իրավիճակի փոփոխության ենք տարել և հարկադրել մեր ադրբեջանցի հակառակորդ գործընկերներին հաշվի նստել ստեղծված նոր իրադրության հետ։ Կարծում եմ՝ սա կարևոր ձեռքբերում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ ամփոփելով 2019-ը։
Պատգամավորի խոսքով՝ կարևոր ձեռքբերում էր այն, որ մենք հարկադրեցինք Ադրբեջանին այլևս չփորձել ատրճանակը մեր ճակատին պահած գալ բանակցային գործընթացի.«Ադրբեջանը կարծես երևանի է տալիս այն քննարկումներին, որոնք եղել են մինչ օրս, որոնք, օրինակ, եղել են Կազանում»։