«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ առաջիկա ժամանակաշրջանում նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
«Վստահ եմ, որ վաղ թե ուշ նոր պայմանագիր կստորագրեմ «Լիվերպուլ»-ի հետ: Այն հիանալի ֆուտբոլային ակումբ է, և ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ նպաստել նրա զարգացմանը: Հաճելի է տեսնել, թե ինչպես են ուրախանում «Լիվերպուլ»-ի երկրպագուները և ողջ ֆուտբոլային հասարակությունը»,- Sky Sports-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:
Նշենք, որ 41-ամյա մասնագետի` ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2015 թվականին:








































