Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Սփյուռքահային «քցում են» էլիտար՝ նախագահի եղբո՞ր մակարդակով

Եթե Սերժ Սարգսյանը վերջնական արդար լուծում չտա ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի «Արին Կապիտալ» ընկերության հետ կապված դատական քաշքշուկներին, չկասեցնի դատարաններում կատարվող հովանավորչական ապօրինությունները, ապա շատ շուտով աշխարհի հայտնի պարբերականներում կհայտնվի Հայաստանի նախագահի եղբոր՝ Լևոն Սարգսյանի մակարդակով և նրա երաշխավորությամբ այստեղ կատարվող «քցման» մեխանիզմի մասին պատմությունը:

Դա առաջին հերթին կվնասի հենց Սերժ Սարգսյանին, քանի որ սփյուռքահայը Հայաստանի ներպետական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում պատրաստվում է ոչ միայն ՄԻԵԴ դիմել, այլ նաև ամեն ինչ անել, որ ոչ մի գործարար իր կարգավիճակում չհայտնվի, քանի որ այստեղ ներդրում անողը կարող է հայտնվել հանցախմբի ծուղակում և «քցվել» մինչև վերջին թելը: Այսինքն՝ այս պատմությունը լավ դաս կլինի բոլոր գործարարներին՝ Հայաստանում ներդրում անելու մտքից հրաժարվելու համար, ինչը Սերժ Սարգսյանի համար այնքան էլ լավ նվեր չի լինի հատկապես նախընտրական շրջանում: Բանն այն է, որ Էդմոն Խուդյանն արդեն 6-7 տարի է, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի «խաթր» հայտնվել է մի խմբի ծուղակում, որտեղից ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ, քանի որ հակառակ կողմին սատարողները կառավարության չինովնիկներ են, դատական համակարգի սպասարկուներ, որոնց միջոցով լայն հնարավորություններ են ստեղծվում Երևանում արդեն տարիներ շարունակ «էլիտար» շինարարությամբ զբաղվող որոշ ներդրողների և գնորդների «քցելու» համար: Արդյունքում ներդրողները զրկվում են իրենց ներդրումային միջոցներից, գնորդներն՝ իրենց ապագա բնակարաններից, իսկ այդ գումարներն ու միջոցները գրպանողները մնում են անպատիժ:

Էդմոն Խուդյանը՝ «Արին Կապիտալ» ընկերության հիմնադիրը, 2004թ.-ին 600,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ձեռք է բերում Մաշտոցի 33 հասցեում գտնվող 4-հարկանի շենքը՝ այն վերանորոգելու և վաճառելու նպատակով: Դրա վերանորոգման աշխատանքներն ստանձնած Վլադիսլավ Մանգասարյանը շենքը քանդում է առանց հիմնադրի թույլտվության՝ այն հարևանությամբ գտնվող Մաշտոցի 33 ա տարածքին միացնելու և այնտեղ բարձրահարկ շենք կառուցելու նպատակով: Երբ Խուդյանի և Մանգասարյանի միջև հարաբերությունները սրվում են, ընկերության հիմնադրին է զանգահարում նրանց ընդհանուր գործընկեր, ներկայիս ՀՀ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը: Նրա խնդրանքով Խուդյանը համաձայնում է կարճաժամկետ ներդրում անել և ձեռք է բերում Մաշտոցի 33 ա տարածքը ($1,000,000)՝ պայմանով, որ իր մասնակցությունը պետք է ավարտվեր 2006թ. մայիսին: Այդ ժամանակ Խուդյանին պետք է վերադարձվեին նրա ներդրած գումարներն ու որոշակի շահույթ: Սակայն Լևոն Սարգսյանի երաշխավորության պարագայում էլ Մանգասարյանի հետ կնքված պայմանագիրն այդպես էլ չի իրականանում և $1,600,000 ներդրումը չի վերադարձվում: Ըստ պայմանավորվածության՝ Խուդյանի մոտ առաջանում է $1,000,000 ԱՄՆ վերադարձնելու պահանջ, և Մանգասարյանը դիմում է «Ավիատրանս» ընկերությանը $1,000,000 վարկ վերցնելու, որից $450,000-ը յուրացնում է:

Սկսվում է պայթյունավտանգ իրավիճակ, սակայն Լևոն Սարգսյանի միջամտությամբ կրկին գործարքը շարունակում են: Մեկ տարի հետո գալիս է վարկը մարելու ժամանակը, և վարկի գումարը դարձած է լինում $1,270,000: Չնայած պայմանավորվածությանը՝ Մանգասարյանը ոչինչ չի ձեռնարկում պարտքը վերադարձնելու համար, և Խուդյանին է խնդրում միջոցներ ձեռնարկել՝ գնորդներ բերելու համար, ինչն էլ հիմնադիրը ստիպված անում է, որպեսզի «Ավիատրանս» ընկերությունը շենքը չվերցնի: Գնորդների միջոցներով մի կերպ այդ վարկը մարում է: Վաճառքից ստացված գումարներից տրամադրում է նաև Մանգասարյանին ու շինարարությանը: 2007թ.-ի ընթացքում որոշում են աշխատանքները շարունակել Մանգասարյանի վաղեմի ընկեր Ղևոնդ Ղալումյանի հետ, ում Մանգասարյանը $1,000,000 գումար էր պարտք: Եռակողմ պայմանագրով Խուդյանի և «ցուցակագրված» գնորդների ներդրումների հաշվին կառուցված 9,167 քմ մակերեսով կիսակառույցը 2007թ.-ին ներդրվում է «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ում և ընկերությունում ունեցած նրա 100% բաժնեմասերի 21%-ը տրվում է Մանգասարյանի աղջկա ամուսնուն՝ Հայկազ Սարգսյանին, 17%-ը՝ Ղևոնդ Ղալումյանին: Մանգասարյանը՝ որպես շինարարական կազմակերպությունների ղեկավար, հանձն է առնում շինարարությունն ավարտին հասցնելը, իսկ Ղևոնդ Ղալումյանը՝ հարկային և պետական այլ մարմինների հանդեպ պարտավորությունների պատշաճ կատարումը և ընկերության բնականոն գործունեության ապահովումը: Խուդյանը ընկերության տնօրեն է նշանակում իր ընկերոջը՝ Էդուարդ Եսայանին, ով, հիմնադրի կարծիքով, հավատարիմ էր իրեն, և նրան է լիազորում իր անունից հանդես գալ ընկերությունում, բանկում և այլն: Սակայն նրա նշանակմամբ էլ ոչինչ դրականորեն չի փոխվում. շարունակում են Խուդյանին սնանկացնել: 2010-ի սկզբներին հայտնի է դառնում, որ մասնակիցները հաշվապահությունից անհետացրել են իրական գնորդների հաշվապահական գրանցումները, որոնց նախապես տված գումարներով է Խուդյանը փակել «Ավիատրանսի» վարկը, և նրանց փոխարեն ի հայտ են եկել նոր, անհայտ «գնորդներ»: Չցանկանալով դատական քաշքշուկների մեջ մտնել՝ Խուդյանը համոզում է, որ գոնե այդ իրական գնորդների ունեցվածքը տան նրանց: Եռյակը համաձայնում է, Խուդյանի գլխի տակ փափուկ բարձ դնում ճանապարհում և սկսում տարածքների ապօրինի օտարումները: Եռյակը սկսում է ընկերությունը թալանել՝ գույքը անհայտ մարդկանց տալ և ընկերության վրա կեղծ 3,000,000-ի վարկեր ձևակերպում ընկերության անունից ընկերության գույքը բռնագրավելու և գնորդներին «քցելու» նպատակով: Մինչ այդ հարցերը կպարզաբանվեին Լևոն Սարգսյանի միջամտությամբ, վերջինիս այդ տարածքից 13-րդ հարկում 300 քմ տարածք է բաժին հասնում, և հարցը «ջրվում է»: Եվ դա այն դեպքում, որ Սարգսյանի հրավիրած աուդիտները պարզում են, որ Էդմոն Խուդյանը «մաքուր է», իսկ մեղավոր եռյակից որևէ մեկը չի պատժվում: Եվ այստեղ սկսվում է երկրորդ փուլը:

Եղունգ ունես՝ գլուխդ քորի

Երբ «Արին Կապիտալի» հիմնադիրը տեսնում է, որ իրեն և իր միջոցով շենքի բնակարանների գնորդ դարձածներին բացահայտ «քցում են», դիմում է դատական պաշտպանության՝ նրանց և «Արին Կապիտալի» խախտված իրավունքները վերականգնելու ակնկալիքով: Սակայն Խուդյանն այստեղ էլ է սկսում համոզվել, որ «քցոցին» ոչ միայն նախագահամերձ շրջանակներից ու էլիտար մակարդակով է, այլ նաև դատական համակարգում. ամենասկզբից հայտնի է դառնում, որ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի վրա լուրջ ազդեցություն կա, և գործերն ընթանում էին ապօրինություններով՝ ի շահ եռյակի: Այդ ժամանակ Եսայան, Ղալումյան, Մանգասարյան եռյակը սկսում է «Արին Կապիտալի» կեղծ սնանկության գործընթացի կազմակերպումը, ինչը ավարտին հասցնելու համար դատարանը միտումնավոր աչք է փակում Խուդյանի բերած և հակառակորդների արարքներում հանցակազմ պարունակող փաստերի վրա: Ամիսներ անց, ի վերջո, Խուդյանի ներկայացրած դիմումի հիման վրա Պետեկամուտների հետաքննության վարչությունում որոշում է կայացվում «Արին Կապիտալ» Ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրօր-ի 193-րդ հոդվածի հատկանիշներով: Պարզվում է, որ «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն հանդիսանում է Մաշտոցի 33 ա և 33/1 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող և իրականացնում է բնակարանների վաճառք: Ընկերության տնօրենն էլ Էդուարդ Եսայանն է: Պարզվում է, որ նշյալ ընկերությունը 2010թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին վաճառել է բնակարաններ և այդ գործարքներից պետբյուջեի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները չի կատարել, դրամարկղի գրքում ընկերություն մուտք եղած գումարները չեն արտացոլվել, այլ ուղղվել են այլ նպատակների: Պարզվում է նաև, որ Երևանի Կենտրոնի դատարանի վճռով «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի որոշմամբ հաստատվել է պարտատերերի վերջնական ցուցակը: Բազմաթիվ քաղաքացիներ ընկերության հետ կնքելով առուվաճառքի նախնական, ինչպես նաև իրավունքի պայմանագրեր, չեն ստացել բնակարաններ: Այսինքն՝ նախաքննական մարմինը պարզել է, որ «Արին Կապիտալի» տնօրեն Էդուարդ Եսայանը հնարավորություններ է ունեցել ընկերության կողմից պետբյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները կատարելու, սակայն չի կատարել՝ միտումնավոր ստեղծելով սնանկության կեղծ հատկանիշներ, և բյուջեին պատճառել խոշոր չափի՝ 139300000 դրամի վնաս, ինչը համարվում է քրեորեն պատժելի արարք: Սակայն որքան էլ մեղավորները հայտնի են, նրանք դեռ մնում են անպատիժ: Այս հանգամանքները հաշվի առնելով էլ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ նշելով. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ 2011թ. մայիսի 26-ին դիմել եմ Ձեզ: Այդ դիմումով փաստեր եմ ներկայացրել այն մասին, որ թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործով հայցի ապահովման վերաբերյալ որոշման և դրա հիման վրա կայացված ԴԱՀԿ ծառայության որոշման պահանջների խախտմամբ… թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով կայացվել է 17.05.2011թ. որոշումը և ապօրինաբար «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի կողմից նշված անձանց է հանձնվել «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող շուրջ $1.000.000-ի գույքը»,- նշված է նամակում: Այլ կերպ ասած՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը Խուդյանի փաստաբանի հայցով արգելանք է դրել «Արին Կապիտալի» գույքի վրա՝ հայցի ապահովման միջոց է կիրառել, որ այդ համայնքի բնակիչ, ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը այն չօտարի իր հայեցողությամբ մինչև դատական քաշքշուկի ավարտը, սակայն փաստաբանի խոսքով, «Սնանկության վարույթով շահագրգիռ «ազդեցիկ անձն» անկաշկանդ դիմել է թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործով նախագահող դատավոր Մազմանյանին և պահանջել, որ «հայցի ապահովման միջոցը վերացնի»: Դատավոր Մազմանյանը չի իրականացրել այդ ապօրինությունը, սակայն նրան հարկադրել են մեկ այլ ապօրինության. պատասխանողների ցուցակից մի թեթև հանել են Ավանի բնակիչ Էդուարդ Եսայանին և թողնելով միայն Կենտրոնի բնակիչ հանդիսացող բնակիչներին՝ գործն ուղարկել Կենտրոնի դատարան՝ հարցը հօգուտ Վլադիսլավ Մանգասարյանի լուծելու համար: Մինչդեռ փաստաբանն ու Խուդյանը պնդում են, որ այդ հայցը Ավան և Նոր Նորքի դատարանի վարույթ ընդունած երեք դատավորները չեն սխալվել: Իսկ Կենտրոնի դատարան ուղարկելուց հետո շարունակվել է նույն շիլաշփոթը, և բնակարանների տարածքները տրվել են Վ.Մանգասարյանի կողմից նշած անձանց, որոնք իրականում գնորդներ էլ չեն, ինչը Խուդյանի ներկայացուցիչը՝ Լ.Հովհաննիսյանը համարում է անօրինական: Նա «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց. «Սնանկության վարույթը սկսելուց՝ 2010թ. հոկտեմբերից հետո այն հայցերը, որոնցով մենք մտել էինք՝ անվավեր ճանաչելու ընկերության գույքի օտարման գործարքները, բոլորը կարճվեցին: Դրանից հետո սկսվեց սնանկության վարույթը: Սնանկության վարույթը լուծարման փուլում է, սնանկության վճռից հետո լինում է օտարման որոշում: Մենք բողոքարկել ենք և՛ ցուցակների հաստատումը, և՛ լուծարման վարույթի որոշումը, և դրանից հետո՝ մայիսի 17-ին, մեկ այլ որոշմամբ գույք է հանձնվել Վ.Մ.Գ-ի կողմից նշված անձանց: Այդ գործարքը ապօրինի գործարք էր, տարածք վերցնելու իրավունք չուներ, որովհետև մեկ այլ գործով՝ Նորքի դատարանի, արգելանք էր դրված… բայց դատարանը անտեսել է, և այն հանգամանքը, որ Վ.Մ.Գ.-ի անունից դիմում է ներկայացրել մի անձ, որը ոչ տնօրենն է, ոչ լիազորված անձ է, բայց իրենց ներքին կուխնյայով այդ հարցերը կարգավորել են և տարածքներ են տվել միլիոն և ավելի գումարների Մանգասարյանի կողմից մատնանշված անձանց, որոնք իրականում գնորդներ էլ չեն: Էդ որոշման հիման վրա կառավարիչը գնացել՝ անփող պայմանագրեր է կնքել, որ էդ գործարքներով փող պետք է վճարվեր, փող չի վճարվել: Պայմանագրեր է կնքել ու էդ տարածքները հանձնել էդ մարդկանց: Հիմա, արդյունքում մենք ունենք երեք որոշում, որոնք դեռ բողոքարկվում են դատարանում, և վերջնական դատական ակտ դեռ չկա: Առաջինը պահանջատերերի ցուցակների հաստատման որոշումն է, որը կայացվել է 2011թ.-ի մարտի 22-ին, երկրորդը՝ լուծարման որոշումն է, որը կայացվել է 2011թ. մայիսի 2-ին, և երրորդը՝ 2011թ.-ի մայիսի 17-ին՝ գույքը Վ.Մ.Գ-ի կողմից նշված անձանց հանձնելու որոշումն է: Բոլոր որոշումները կայացվել են սնանկության վարույթի շրջանակներում: Այդ որոշումները հիմա բողոքարկվում են: Դրանցից երկուսը բողոքարկվում է, վերաքննիչ դատարանը լրիվ անհիմն մերժել է, դրա դեմ վճռաբեկ բողոք է բերվել: Որոշումներից մեկը, որը վերաբերում է ցուցակների հաստատմանը, վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել, բողոքարկել եմ վճռաբեկ դատարան, մոտ օրերս երևի վճռաբեկ դատարանի պատասխանն էլ կլինի»: Այդ պայմանագրերը բոլորն էլ դեռ վիճարկելու են, պատրաստվում են նաև դիմում ներկայացնել՝ Վլադ Մանգասարյանի կողմից խարդախություններ կատարելու փաստով: Տեղեկացրեց Լեռնիկ Հովհաննիսյանը: Սփյուռքահայը Սերժ Սարգսյանին ուղղած նամակով ակնկալում է պարզել, թե ովքեր են ազդում, թե ովքեր կամ ինչ ուժեր են այսօր Հայաստանում «արդարադատություն» պատվիրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում