Չիլիի հավաքականը կարող է մեկնել Բրազիլիա առանց թիմի առաջատար Արտուրո Վիդալի: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը:
Մարտ ամսից ի վեր Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպանը մասնակցել է ընդամենը մի քանի հանդիպումների, ընդ որում` ցավազրկողների ազդեցության ներքո: Արդյունքում Վիդալը ստիպված եղավ ստացիոնար բուժում ստանալ:
Բժիշկները ծնկի հետ կապված լուրջ խնդիրներ են հայտանբերել ֆուտբոլիստի մոտ: Առաջիկա օրերին կպարզվի, թե կարո՞ղ արդյոք Վիդալն ապաքինվել բուժման արդյունքում, թե՞ պետք է վիրահատության ենթարկվի: Երկրորդ դեպքում ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել ոչ միայն ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը, այլ նաև աշխարհի 2014 թվականի առաջնությունը:






































