Այսօր Նիդեռլանդների բնակիչներն առաջին անգամ նշում են Թագավորի օրը։ Զանգվածային զբոսահանդեսները կշարունակվեն մինչև ուշ գիշեր։
Նիդեռլանդներում ի պատիվ միապետի ազգային տոների պատմությունն սկսվում է 1885 թվականից։ Այն ժամանակ առաջին անգամ տեղի են ունեցել տոնակատարություններ Վիլհելմինա թագուհու ծննդյան կապակցությամբ։ Այս տարի տոնն առաջին անգամ կոչվում է Թագավորի օր՝ հաղորդում է ITAR-TASS-ը։









































