Հուլիսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:30-ի սահմաներում Արցախի փողոցում իրար են բախվել 1952 թ. ծնված Էդիկ Թ.-ի վարած «ՎԱԶ-2106», 1984 թ. ծնված Տիգրան Պ.-ի վարած «ՎԱԶ-21074», 1959 թ. ծնված Սուրիկ Մ.-ի վարած «Ֆորդ» և 1982 թ. ծնված Արամ Կ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիավանդանոց:
Կատարվում է քննություն:









































