Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ իր թիմը պետք է կենտրոնանա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի ուղղությամբ: Մասնագետի կարծիքով` իր սաները կարող են առավելության հասնել «արքայական ակումբ»-ի նկատմամբ:
«Գիտեմ, որ ֆուտբոլի իմ փիլիսոփայությունը տարբերվում է զուտ գերմանականից: Բայց «Բավարիա»-ի ղեկավարությունը ցանկացել է տեսնել ինձ ակումբի գլխավորությամբ:
«Ռեալ»-ի նկատմամբ առավելության հասնելու համար պետք է կենտրոնանանք արդյունքի վրա: Առաջին խաղից հետո հաշվի տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Պետք է փորձեմ գտնել իմ գաղափարների և գերմանական ֆուտբոլի հաշվեկշիռը»,- Goal. com-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































