Friday, 12 06 2026
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում

Իշխանությունների պատկերացումները «երկխոսության» վերաբերյալ

Հայաստանի իշխանությունները, սույն թվականի հուլիսի 9-ին նախագահի մամլո խոսնակ Ա. Արզումանյանի միջոցով շատերի համար անսպասելիորեն հանդես եկան ՀԱԿ-իշխանություններ երկխոսության վերաբերյալ նոր հայտարարությամբ: Հնչեցված տեքստի բովանդակությունից երևում է, որ իշխանությունները ևս մեկ անգամ փորձում են հասկացնել, որ հենց իրենք են երկխոսության նախաձեռնողն ու ուղղորդողը: Հավանաբար, իրենց համար դա կարևոր է նախ նրա համար, որպեսզի իրենց կողմնակիցների մոտ հանկարծ ձեռք չբերեն զիջողի իմիջ, քանի որ դա կարող է բերել սեփական դիրքերի ամրության վերաբերյալ կասկածի առաջացմանը: Բացի այդ դա անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրության առջև ներկայանան ժողովրդավարացմանը ձգտող, բարեփոխումների ճանապարհով ընթացողի կերպարի ներքո՝ ակնկալելով իրենց նկատմամբ իրականացվող ճնշման մեղմացում:

Հետաքրքրական է, որ Արզումանյանը, մեջբերելով Լևոն Տեր-Պետրոսյանի հունիսի 30-ի ելույթից հետևյալ հատվածը՝ «Երկխոսություն՝ այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ», ցանկացել է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանն է երկխոսության առաջարկ արել հունիսի 17-ին, և որ Տեր-Պետրոսյանը դրական է պատասխանել Սերժ Սարգսյանի հնչեցրած այդ առաջարկին: Ս.Սարգսյանը հունիսի 17-ին նշել էր, որ, եթե կոնգրեսը ցանկություն ունի միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով շարունակել երկխոսությունն արտաքին և ներքին կարևորագույն խնդիրների շուրջ, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ:

Ցանկանում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՀԱԿ առաջնորդի վերոնշյալ խոսքն Արզումանյանի կողմից ամբողջությամբ չի վկայակոչվել. մեջբերվել է մտքի միայն առաջին հատվածը: Սակայն էական նշանակություն ունի երկրորդ մասը, որում ասված է. «որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է»։

Պարզ երևում է, որ իշխանությունները, եթե նույնիսկ մտադիր չեն հանդիպել Կոնգրեսի պատվիրակության հետ, ամեն դեպքում շահագրգռված են նման ցանկություն ներկայացնելու մեջ: Ըստ էության, ներկայումս իշխանությունները չեն ցանկանում հակադրվել ՀԱԿ-ին: Այդ պահվածքը հնարավոր է բացատրել նրանով, որ իշխանություններն այժմ մեծ արտաքին ճնշումների ենթարկվելով և կանգնելով ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի առջև՝ խուսափում են ընդդիմադիր զանգվածների ակտիվացումից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը ունի այդ զանգվածների առնվազն զգալի մասի վրա մեծ ազդեցություն՝ փորձում են օգտագործել նրան՝ զսպելու համար ժողովրդի հնարավոր ընդվզումը:

Հստակ է նաև, որ իշխանությունները ներկայումս հրաժարվում են խոսել Կոնգրեսի առաջ քաշած առանցքային խնդիրների շուրջ: Ստացվում է, որ այս պահին նրանք ՀԱԿ-ի հետ քննարկումներ կանցկացնեն այն դեպքում միայն, երբ վերջինս նախատեսվող հանդիպումների առվազն սկզբնական փուլում կհրաժարվի պնդել արտահերթ ընտրությունների պահանջը: Իշխանությունների մարտավարությունը, ըստ երևույթին, հետևյալն է. կատարել այնպիսի առաջարկներ, որոնք միայն մասամբ ընդունելի կլինեն ՀԱԿ-ի համար՝ ակնկալելով, որ մի կողմից միջազգային հանրությունը կսպասի իրադարձությունների զարգացմանը և զերծ կմնա նոր ճնշումներից, և մյուս կողմից՝ ՀԱԿ-ը չի շտապի հայտարարել վերջնական ջրբաժանի սկզբի մասին: Ըստ իշխանությունների տրամաբանության՝ ՀԱԿ-ը հանդես չի նման հայտարարությամբ, քանի որ կարող է ակնկալել (մտածել), որ որոշ ժամանակ անց իշխանությունը կընդունի արտահերթ ընտրությունների պահանջը կամ որ, օրինակ, օրակարգի ճշտման համար նախատեսված հնարավոր մի քանի հանդիպումներից հետո հնարավորություններ կստեղծվեն ներկայիս ռեժիմին պարտադրել սեփական օրակարգը:

Էդգար Վարդանյան,
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում