«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Չեխիայից, ուր գտնվում էր աշխատանքային այցով և այսօր հնարավոր է նոր նշանակումներ լինեն կառավարության դեռևս թափուր պաշտոններում: Նշենք նաև, որ այսօր կայանալու է ՀՀԿ ԳՄ նիստը:
Տեղեկություն կա, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում ուզում է տեսել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով բնապահպանության նախկին նախարարն էր, և ում ընտանիքին են պատկանում որոշ հանքեր:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանին երեկ «Առաջին լրատվական»-ը խնդրեց հստակություն մտցնել իր հետագա պաշտոնավարման հետ կապված: «Կուսակցությունը ինչպես որոշի, այնպես էլ կլինի»,- հայտարարեց Մովսիսյանը: Մեր հարցին` իսկ ինքը կցանկանա՞ աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, Մովսիսյանը պատասխանեց` այո:









































