«Ժողովուրդ»-ը գրում է. «Ոչ իշխանական «հրաշալի քառյակ»-ի նիստում երեկ անակնկալ էր. նիստին անսպասելիորեն մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս այնտեղ մնացել է մոտ մեկ ժամ, փորձել է բանակցել ընդդիմադիր պատգամավորների հետ, հավաստիացրել, որ կառավարությունն անելու է հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ աշխատելու համար, նաև՝ որպես ապացույց նշել, որ այս պահին հրաժարվում են կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր բաղադրիչից»:
Ավելին՝ Արգամիչը նաև վերցրել է քառյակի նախագիծը՝ կենսաթոշակայինի հետ կապված՝ խոստանալով ծանոթանալ ու այն միավորել իրենց նախագծին: Սակայն հանդիպումն այնքան էլ ջերմ մթնոլորտում չի անցել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես ՀԱԿ պատգամավորները հակադարձել են, թե չեն վստահում Սերժ Սարգսյանի կադրերին, ու միամիտ չեն, որ հավատան նրանց: Ի պատասխան Աբրահամյանն ասել է՝ փորձեք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































