«ՀԺ»-ն գրում է. «Երեկ, ըստ էության, վերջին պահին Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է Աժ առաջիկա քառօրյայի օրակարգ։ Խոսքը այն կառույցի մասին է որի ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում Աղվան Հովսեփյանը։
Օրենքի նախագծի քննարկումը անընդհատ հետաձգվում էր, և օրակարգում ընդգրկվելն ամենևին չի երաշխավորում, որ առաջիկա շաբաթում Աժ-ն կհասցնի այն քննարկել։
Բանն այն է, որ առաջիկա «քառօրյան» ըստ էության «եռօրյա» է լինելու, որովհետև հինգշաբթի մայիսի 1-ը, ոչ աշխատանքային օր է, և Աժ-ն նիստ չի կարող անել։ Բացի այդ նախատեսված է մի շարք հարցերի հրատապ քննարկում Սևանի մասին օրենք, պարտադիր կուտակային, Աժ նախագահի ընտրություն։
Էնպես որ. հավանական է, որ Աղվան Հովսեփյանը դեռ ստիպված լինի ահագին սպասել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։










































