Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Նրանք երբեք էլ չեն դադարել լինել «արմատական». Իշխանության ու «Ծռերի» ջրբաժանը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը տարեվերջին հայտարարեց՝ ավարտվում է գործող իշխանություններին աջակցողի իրենց դերակատարությունը, և գալիք 2020-ից հանդես են գալու իբրև արմատական ընդդիմություն՝ օրակարգում ունենալով արտահերթ ընտրությունների անցկացումն ու իրական «սպիտակների» բևեռ ստեղծելու ծրագիրը։ «Ծռերի» համոզմամբ՝ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն, հետևաբար, ինչպես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, ժամանակն է, որ «իրեն սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունը ունենա իրական այլընտրանք»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ «Սասնա ծռերը» միշտ էլ արմատական ընդդիմություն է եղել: «Այն ժամանակ մի քիչ այլ ձևով, հիմա  արդեն քաղաքական ընդդիմություն են լինելու,  ինչ-որ տեղ սահմանապահ ընդդիմություն։ Զինված հեղափոխությունից դեպի քաղաքականություն անցումը հենց այդ սահմանն է։ Կարծում եմ՝ ողջունելի է։ Եթե «Լուսավոր Հայաստանը» գերթավշյա ընդդիմության սահմանն է, այսինքն՝ այնքան թավշյա, որ չի հասկացվում՝ իշխանական կուսակցության մասնաճյո՞ւղ է, թե՞ ընդդիմություն, և հիմա նաև «Սասնա ծռերը»։ Մնում է ձևավորվի քաղաքական ընդդիմության կենտրոնը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Արշակյանն ընդգծում է՝ ցավալի է, որ մինչ այս պահը քաղաքական դաշտն այդտեղ է գտնվում. «Անշուշտ արդեն պետք է լուրջ քաղաքական ընդդիմություն լիներ, Սահմանադրությունը պետք է լուրջ քննարկման առարկա լիներ, ոչ թե ներքին անձնական խնդիրները։ Նույնիսկ տոնական օրերին՝ որկրամոլության օրերին, քաղաքական ուժերը պետք է զբաղված լինեին Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի, Սահմանադրության տարբերակների մշակմամբ։ Թե չէ ասում են՝ ես ընդդիմություն եմ, որովհետև եթե իշխանություն չեմ, Սահմանադրությամբ՝ ընդդիմություն եմ։ Բայց այդպես չի լինում, ընդդիմությունը պետք է լինի այլ գաղափարներով և անհաշտ լինի գործող իշխանությունների հետ։ Նրանց ճանապարհները տարբեր տեղեր պետք է գնան։ Այդ իմաստով մենք հետ ենք մնացել, մաղթում եմ, որ այս տարի իրական ընդդիմություն ձևավորվի։ Մաղթում եմ, որ լինի պայքար, բանավեճ, հակամարտություն»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ «Սասնա ծռերի» ու գործող իշխանությունների գլխավոր ջրբաժանն արտաքին քաղաքականությունն է։ Թեպետ ըստ մեր զրուցակցի՝ իշխանությունները ևս ունեն արևմտամետ կողմնորոշում, բայց ի տարբերություն «Ծռերի»՝ չափավոր են ու ռադիկալ կողմնորոշումների կողմնակից չեն:

«Եթե գործող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արտաքին քաղաքականության ոլորտում շատ կտրուկ տեղաշարժեր անելուց  հրաժարվում են և դեպի Արևմուտք շարժվելը մի քանի փուլով են նախատեսում իրականացնել, «Սասնա ծռերն» ավելի ռադիկալ մեթոդների կողմնակից է։ Ինչպես Վրաստանում 2003 թվականից հետո տեղի ունեցավ Սաակաշվիլիի կողմից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, այնպես էլ հիմա «Սասնա ծռերն» են ցանկանում դա անել Հայաստանի պարագայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ «Սասնա ծռերի» ծրագրի գլխավոր կետը հակառուսական տրամադրություններն ու ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի դուրսբերումն է Հայաստանի տարածքից։

Ըստ Համբարյանի՝ ներքին քաղաքականության առումով «Սասնա ծռերն» ու իշխանությունները գրեթե նույն դիրքորոշումն ունեն։ Միևնույն ժամանակ քաղաքագետն ընդգծում է՝  ներքին քաղաքական բարեփոխումների, նախկիններին պատժելու իմաստով «Ծռերը» նորից ավելի ռադիկալ են տրամադրված. «Տնտեսության ոլորտում գրեթե նույն դիրքորոշումն ունեն, բայց քաղաքական դաշտի վերաբերյալ արմատական են տրամադրված, ավելի կտրուկ ձևով են փորձում քաղաքական դաշտը մաքրել նախկին իշխանություններից, որը չի անում Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Բայց նորից եմ կրկնում՝ «Սասնա ծռերի» ու Հայաստանի գործող իշխանությունների գլխավոր ջրբաժանը արտաքին քաղաքականության հետ է կապված, և հենց սրանից ելնելով էլ «Սասնա ծռերը» ռադիկալ դիրքորոշում է հայտնում իր 2020 թվականի գործունեության վերաբերյալ։ Իսկ նրանց ձայնը դաշտում լսելի է դարձնում հենց Նիկոլ Փաշինյանը՝ և՛ բացահայտ, և՛ գաղտնի հանդիպումներ կազմակերպելով այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ։ Այդպիսով նա նրանց ավելի մեծ դերակատարություն է տալիս՝ այն դեպքում, երբ «Սասնա ծռեր» քաղաքական ուժը 2018 թվականի  դեկտեմբերին  տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ 1 տոկոսից մի փոքր ավելի վարկանիշ ուներ։ Նրանց դերակատարությունը բարձրացնողն այդ ընթացքում եղել է ոչ  այլ ոք, քան հենց Նիկոլ Փաշինյանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում