Ֆիննական Nokia-ն,որը նախկինում համար առաջինն էր բջջային հեռախոսների արտադրության ոլորտում, վերջնականապես վաճառել է բջջային հեռախոսների արտադրության բաժինը ամերիկյան Microsoft-ին:
Գործարքի արժեքը կազմել է 5,4 մլրդ եվրո:
Եվրոպական ընկերությունը չի կարողացել դիմադրել Apple, Google և Samsung սմարթֆոնների մրցակցությանը:
Nokia-ի հիմնական ուղղությունը այժմ հանդիասանալու է հեռահաղորդակցության սարքավորումների արտադրությունը:










































