Երգչուհի Վերա Բրեժնևան որոշել է բացել հարթ որովայն ունենալու գաղտնիքը, գրում է Viva.ua-ն: Նրա խոսքերով` գլխավորը շատ չուտելը և մարզվելն է:
«Եթե ձեզ դուր չի գալիս ձեր որովայնը, դրա համար պետք է նախևառաջ վերահսկել սնունդը: Դա, սակայն, դիետա չէ: Դա կանոնավոր ճիշտ սնվելու ձև է:
Երկրոդը մարմնամարզությամբ զբաղվելն է: Մարմնի համար առավել օգտակար են արագ քայլելը, վազքը, հեծանիվ վարելը, լողը: Երրորդը ձգուն վարժություններ կատարելն է: Ամեն օր կանոնավոր կերպով վարժություններ անելով` մեկ ամիս անց դուք կնկատեք փոփոխություններ, երկու ամիս անց` բարելավում, երեք ամիս անց` արդյունք: Սակայն, ևս մեկ անգամ կրկնեմ, դա աշխատում է միայն սննդի վերահսկողության դեպքում»,- գրում է երգչուհին:










































