Saturday, 08 06 2024
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»

Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու. Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու:

Նրա խոսքերով` սա սխալ հաշվարկված մեկ քայլանի գործողություն էր՝ առանց ռազմավարության ու մարտավարության: Ահա քաղաքական կանխատեսումների այն մանրամասները, որոնց անդրադարձել է Սարգսյանը.

«1. Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը:

2. Իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու: Դրական իմաստով չի ունենալու նաև վերընտրվելու հնարավորության վրա (չմոռանանք Քարտերին, որը չվերընտրվեց Իրանի քաղաքականության տապալման պատճառով):

3. Վաշինգտոնում ներքաղաքական կրքերն ավելի են բորբոքվել:

4. Բացի դեմոկրատներից, Թրամփի այս քայլի հետ համաձայն չեն եղել նաև իր իսկ վարչակազմում:

5. ԱՄՆ-ն Իրանից, հավանաբար, նույնքան ցավոտ և համաչափ հարված կստանա:

6. Այս քայլով Իրանի քաղաքականության փոփոխություն և Իրանի զսպում տարածաշրջանում տեղի չի ունենա:

7. Այս քայլի արդյունքում Իրանի ժողովուրդը համախմբվելու է իշխանության շուրջ, այսինքն՝ ներքին ընդվզումը թուլանալու է:

8. Չնայած պատերազմ չի լինի Իրանի կամ ԱՄՆ տարածքում, բայց պրոքսի պատերազմները կթեժանան, լայնացնելով աշխարհագրությունը:

9. Դրանք առավել ցցուն կլինեն Սիրիայի, Իրաքի, չի բացառվում նաև Լիբանանի տարածքում, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահը»:

10. Իրաքից ԱՄՆ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը այս երկրի համար ծանր հետևանքներ կունենա: Բաղդադը Վաշինգտոնի հետ արդեն իսկ գնում է բաց հակասությունների, որոնք հասան իրենց գագաթնակետին սպանությունից հետո:

11. Իրավիճակից բնականաբար կօգտվեն ահաբեկչական խմբավորումները: Սա նոր և լայն հնարավորություն է կիսամեռ Իսլամական պետության համար, որը գաղափարական միավորում է, հետևապես՝ վերածնվելի:

12. Սա նոր հնարավորություն է նաև քրդերի համար:

13. Նոր մարտահրավեր Թուրքիայի համար, որը պարբերաբար ներխուժում է Իրաքի տարածք քրդերին հարվածելու համար:

14. Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը վերաբերելի է հայկական Սփյուռքին, մանավանդ Լիբանանում և Սիրիայում:

15. Այլ վտանգ է իրենից ենթադրում պրոքսի բախումների հնարավոր հեռանկարը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի տարածքում: ԱՄՆ և Իրանի հատուկ ծառայությունները կարծես վաղուց են օգտվում Հայաստանի տարածքից միմյանց դեմ աշխատելու համար»:

https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157944787680421

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում