Սուրճի ամենաօրյա օգտագործումը նվազեցնում է երկրորդ տիպի շաքարախտի առաջացման սպառնալիքը, ասվում է ամերիկացի գիտնականների Diabetologia գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ չորս տարի անընդմեջ օրական մեկ բաժակ սուրճի օգտագործումը օգնում է 11%-ով կրճատել հիվանդության առաջացման վտանգը: Միևնույն ժամանակ սուրճից հրաժարվելը 17%-ով ավելացնում է շաքարախտով հիվանդանալու հավանականությունը:
Նման եզրահանգման ուսումնասիրողները եկել են՝ վերլուծելով 50 հազար մարդու մասնակցությամբ կատարված մի քանի ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները:








































