Ամերիկացի երգչուհի Սիարան լուսանկարվել է մայիսին թողարկվող W Magazine ամսագրի համար ու մերկացրել հղի փորիկը՝ գրում է viva.ua-ն:
Հիշեցնենք, որ աստղային գեղեցկուհին շուտով լույս աշխարհ կբերի իր առաջնեկին, որի հայրը իր քաղաքացիական ամուսինն է՝ ռեփեր Ֆյուչան:
Բացի նկարվելուց՝ երգչուհին ամսագրին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընթանում իր հղիությունը:
«Հղիությունը ինձ համար իսկական փորձարկում էր նորաձևության առումով: Ես չեմ կարող կրել այն իրերը, որոնք առաջ սիրում էի: Շնորհակալություն իմ սիրելիին և նրա զգեստապահարանին, քանի որ ես հիմա կրում եմ նրա իրերը»,- ասել է երգչուհին:










































