Երեկ նյույորքյան լեգենդար Studio 54 ակումբում տեղի է ունեցել «Կաբարե» բրոդվեյան ներկայացման պրեմիերան, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Միշել Ուիլյամսը, Ալան Կամինգոմը ու այլք, հայտնում է spletnik.ru-ն:
Ներկայացման առաջին հանդիսատեսի թվում են եղել դերասանների աստղային գործընկերները՝ Ջոնի Դեփը հարսնացուի՝ Էմբեր Հերդի հետ, Բրուք Շիլդսն ու Սինտիա Նիքսոնը:
Կարմիր գորգի վրա լուսանկարվել են նաև ռեժիսորներ Սեմ Մենդեսն ու Ռոբ Մարշալը:
33-ամյա Ուիլյամսի համար, որը կարմիր գորգին հայտնվել է Louis Vuitton-ի զգեստով, դա բրոդվեյան դեբյուտ է, իսկ 49-ամյա Կամինգը 16 տարի առաջ նույն դերի համար ստացել էր թատերական Tony մրցանակ:









































