Air Canada ավիաընկերության ինքնաթիռի անիվը թռիչքի ժամանակ պոկվել է: Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը հրապարակվել է Tom-ի Twitter-օգտահաշվում:
Ուղևորների կողմից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը թափ հավաքում թռիչքուղում, իսկ հետո թռչում: Այդ ժամանակ նրա ձախ շասսիի երկու անիվներից մեկը պոկվում է:
CBC հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը Մոնրեալից պետք է թռչեր Սագենեյ: Ինքնաթիռում եղել են 49 ուղևորներ և անձնակազմի 3 անդամներ: Թռիչքից հետո ինքնաթիռը որոշ ժամանակ պտույտներ է կատարել օդում՝ վառելիքը ծախսելու համար, իսկ հետո վերադարձել է Մոնրեալի օդանավակայան: Ուղևորները Սագենեյ են թռչել այլ չվերթով, ոչ ոք չի տուժել:
Ավիաընկերությունը խոստացել է ստուգել և վերանորոգել ինքնաթիռը:
Bon bah là j’suis actuellement dans un avion qui vient de perdre une roue…
2020 commence plutôt bien 🤔 pic.twitter.com/eZhbOJqIQr— том (@caf_tom) January 3, 2020