«Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայաացնում է պատմական իրադարձություն. Բեռլինի պետական նվագախումբը հանդես կգա Երևանում մեկ բացառիկ համերգով` լեգենդար դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
Համերգը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 20:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` Մշակույթի նախարարության աջակցությամբ:











































