Wednesday, 24 06 2026
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

Քոչարյանը ներկայացնում է իրեն և ոչ՝ Կրեմլը. Մոդեստ Կոլերով

Քոչարյանն այս պայքարում ներկայացնում է իրեն և ոչ՝ Կրեմլը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ, Rex գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու ժամկետների ձգձգմանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցին:

Նա նշեց, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը փայլուն էր, բայց փաստում էր ոչ թե քաղաքականություն նրա վերադարձի մասին, այլ քաղաքականությունից հեռանալու: Նրա համոզմամբ՝ այս պայքարում Քոչարյանն իրեն է ներկայացնում և ոչ՝ Կրեմլը: «Կրեմլը հայաստանյան ներքաղաքական դաշտում չի աշխատում»,- նշեց նա՝ հավելելով, որ դաշտում յուրաքանչյուրը համարձակվում է և պատասխանատվություն կրում ինքնուրույնաբար:

Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի դիտարկումներին, թե Հայաստանը միանգամից կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթն առանց միանալու Մաքսային միությանը՝ քաղաքագետն ասաց, որ վաղուց է ասել, թե Հայաստանում պահպանվել է Մաքսային միության հետ հնարավորինս երկար առևտուր անելու ցանկությունը: Սակայն, նրա համոզմամբ, Ավանեսյանի մակարդակը շատ ցածր է, որպեսզի Մոսկվան դրան համարժեք արձագանք տա:

«Օրինակ՝ մինչ այսօր նույնիսկ չի հերքվել 2013թ. օգոստոսին ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ճնշում է ու ստիպում անդամակցել Մաքսային միությանը: Այնպես որ՝ սպասենք Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը: Եթե նա հաստատի Հայաստանի այդ նոր դիրքորոշումը, ապա հաստատ կարելի է ասել, որ Հայաստանը Եվրասիական միության երես չի տեսնի»,- ասաց Կոլերովը:

Ադրբեջանի գործոնից խոսելով՝ Կոլերովն ասաց, որ այն եղել է միշտ՝ սկսած 2013թ. սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունից: «Սա արդեն ստացել է իր գնահատականը՝ այն որևէ կերպ չի կարող խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին: Ադրբեջանն այն վիճակում չէ այսօր, որ իր համար արտաքին քաղաքական արկածներ փնտրի: Այնպես որ՝ պատճառները Երևանի ներսում են, և դրանց անունն է առևտուր և բազմավեկտորություն»,- ամփոփեց իր խոսքը Մոդեստ Կոլերովը:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, թե հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա հստակեցրել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրում, և որ իր մեղքով է սխալ տեղեկատվություն տարածվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում