Իսրայելական Water-Gen ընկերությունը վերամշակել ու թողարկում է մաքուր օդից ջուր ստանալու մեքենա:
Atmospheric Water-Generation Unit սարքը ի սկզբանե մշակվել է բանակի կարիքների համար և փորձարկվել է 2013-ին Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին օգնելիս հայտնում է MIGnews-ը:
Օդից ջուր ստանալու եղանակն ինքնին նոր գաղափար չէ, սակայն իսրայելցի գիտնականներին առաջին անգամ է հաջողվել գտնել տեխնոլոգիական լուծումներ, որոնք թույլ կտան ջրի արտադրությունը շահավետ դարձնել:
Համակարգը կարող է օրական արտադրել 250-800 լիտր ջուր՝ անկախ օդի ջերմաստիճանից ու խոնավության աստիճանից:









































