Ուկրաինան ակնկալում է stand by կայունացման ծրագրի շրջանակում ԱՄՀ-ից ստանալ առնվազն 16.8 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակի հայտարարությանը:
«Ապրիլի 30-ին կկայանա ուկրաինական հարցով ԱՄՀ հանդիպումը: Մեզ առաջարկվել է առավելագույն գումար, որը կարող է ստանալ պետությունը՝ 800 տոկոս քվոտաներ, ինչը հավասար է մոտ 16.8 մլրդ դոլարի»,- հայտարարել է նախարարը:








































