ԱՄՆ նախագահական մրցավազքը լքել է դեմոկրատ Խուլիան Կաստրոն։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ նա զբաղեցրել է ԱՄՆ-ի Բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարի պաշտոնը նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք։
ԶԼՄ-ների տվյալներով, նման որոշման պատճառը «այս նախընտրական սեզոնի հանգամանքներն են եղել»։
«Մենք երկխոսություն ձևավորեցինք այս մրցավազքում այնքան կարևոր հարցերի շուրջ, կանգնեցինք այնքան խոցելի մարդկանց կողքին և մեր ձայնը տվեցինք նրանց, ում հաճախ մոռանում են»,- ասել է Կաստրոն իր հրաժեշտի տեսաուղերձում։