Ստրասբուրգի Հայ համայնքի երիտասարդները առաջին անգամ Ապրիլի 24-ի կապակցությամբ, երթ էին կազմակերպել, քաղաքի կենտրոնից դեպի Թուրքիայի դեսպանատուն, մասնակիցների թիվը կազմել է մոտ 450-500:
Ցուցարարները երգել են հայրենասիրական երգեր, ծածանելով եռագույնը, բողոքի բազմաթիվ պաստառներով 2 ժամ անդընդմեջ Թուրքիայի դեսպանատան առջև պահանջել են Թուրքիայից ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, և վերականգնել արդարությունը, այնուհետև երթը շարունակվել է Ստրասբուրգի Հանրապետության Հրապարակ, որտեղ ելույթ են ունեցել բազմաթիվ պաշտոնյաներ, և ծաղկեպսակներ են դրել անմահ զինվորի հիշատակին, այդ թվում նաև քաղաքապետը, հայ երտասարդությանը միացել են նաև Քուրդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները :
Անմիջապես ելույթից հետո երթով հասել են Ստրասբուգի Հայ Առաքելական Եկեղեցին, որտեղ մատուցվել է պատարագ քահանա Տեր Վաչեի կողմից նվիրված անմեղ զոհերի հիշատակին :









































