Ավստրալական Հարավային Ավստրալիա նահանգում թունավոր օձը ժամերով նստել է սպասք լվացող մեքենայի մեջ և ողջ մնացել: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է UPI տեղեկատվական պորտալի կողմից:
Ընտանիքը լվացված սպասքի արանքում նկատել է սողունին, և օձ որսացողներ կանչել Snake Catchers Adelaide կազմակերպությունից: Նրանց խոսքերով, կենդանին աշխատող սպասք լվացող մեքենայի մեջ մնացել է երկուսուկես ժամ: Նրանք ենթադրել են, որ օձը կարող էր ներթափանցել սարքի մեջ ջրահեռացման խողովակի միջոցով:
Օձ որսացողները նշել են, որ նրանք ցանցավոր շագանակագույն օձ են բռնել: Օձի հետագա ճակատագիրն անհայտ է:
Ցանցավոր շագանակագույն օձերն աշխարհում ամենաթունավորներից են: Նրանց թույնն առաջացնում է գլխապտույտ, լուծ, երիկամների անբավարարություն, կաթված և սրտի կանգ: Ավստրալիայում օձի խայթոցից մահվան դեպքերի 60 տոկոսը բաժին է ընկնում այս տեսակին: