Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

ՀՅԴ-ն այլևս անելիք չունի․ ազդեցիկ դաշնակցականի ուշագրավ հայտարարությունը

ՀՅԴ պատմության և դերակատարության մասին կարևոր աշխատություններից մեկը՝ Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» հատորն է: Այս աշխատությունը որպես զեկուցագիր նախ ուղարկվել է ՀՅԴ խորհրդաժողովին, ապա առանձին գրքով հրատարակվել 1923-ին, Բուխարեստում: Ապա Քաջազնունին հեռացել է ՀՅԴ-ից, որին անդամակցում էր 30 տարի շարունակ՝ 1893-ից:

Պետական, քաղաքական ակնառու գործիչը գրեթե մեկ դար առաջ տվել էր ՀՅԴ քաղաքական գործունեության էպիկրիզը՝ ներսից քաջատեղյակ լինելով իրականությանը ու թերևս ուշագրավ է, որ այսօր էլ Քաջազնունու պնդումն առավել քան արդիական ու իրական է, մանավանդ այս օրերին ավանդական կուսակցությունից արտաքսվում կամ հեռացվում են մարդիկ՝ սեփական տեսակետ ունենալու, դաշնակցական էլիտայի տեսակետները չկիսելու համար։

Դեռ 2018թ-ի մայիսի 15-ին տեղեկատվություն տարածվեց, որ ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Աբո Պողիկյանը արտաքսվել է Դաշնակցության շարքերից։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը, Դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։ Աբո Պողիկյանը մանավանդ մեղադրվել է, որ թվաշյա հեղափոխության օրերին Հրանտ Մարգարյանի գլխավորած ՀՅԴ հայաստանյան կառույցի սխալ քաղաքականությունը քննադատող հոդվածներ է տպագրել «Ասպարեզ» օրաթերթում։

Եվ ահա, երեկ Աբո Պողիկյանը իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ մի գրառում է կատարել՝ ըստ էության, թարմացնելով «ՀՅԴ-ն այլևս անելիք չունի» թեզը։ «Մեր խնդիրը: Խօսքս կը վերաբերի Դաշնակցութենէն անարդարօրէն հեռացուածներուն (որոնց մէջ անշուշտ ինքզինքս կը դասեմ), Դաշնակցութեան վերջին տարիներու քաղաքական գիծը եւ կազմակերպական գործելակերպը մերժողներուն (որոնք ինքնամեկուսացման կամ հրաժարականի ճամբով դուրս եկած են շարքերէն): Մեր խնդիրը Դաշնակցութիւնը ներսէն բարեփոխելը չէ: Այդ աշխատանքը շարքային Դաշնակցականներուն վերապահուած է, իրենց իրաւունքն է: Մեր խնդիրը մեր արդէն նկատելի թիւ հաշուող, Դաշնակցութեան ճամբով կազմակերպական հսկայական փորձ կուտակածներու ճիգը, մտաւորական եւ նիւթական կարողութիւնները ազգին եւ պետութեան հզօրացման ուղղորդելն է, գտնել այդ գործը ամէնէն արդիւնաւէտ, ամէնէն կառուցողական կերպով յառաջ տանելու կազմակերպական բանաձեւը: Եւ կը գտնենք»,- գրել է ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամը:

Ըստ ամենայնի՝ ՀՅԴ շարքային անդամներից շատերի համար այս կոչը գայթակղիչ կարող է դառնալ, որովհետև անգամ Հայաստանում տեղի ունեցած առանցքային իրադարձություններից հետո ավանդական կուսակցությունը չկարողացավ անցնել ներքին ռեֆորմների, քաղաքական օրակարգի ու ղեկավարության թարմացման անխուսափելի գործընթացով, ինչի հետևանքով ՀՅԴ-ն չվերականգնեց իր քաղաքական սուբեկտությունը՝ մնալով նախկին մերժված համակարգի կցորդի կարգավիճակում։ Թավշյա հեղափոխությունը ՀՅԴ-ի համար բացառիկ հնարավորություն էր ստեղծել՝ ձերբազատվել անցած քսանամյակի ժառանգությունից ու հասարակությանը ներկայանալ նոր կերպարով, որը համահունչ կլիներ այս կառուցի համահայկական բնույթին։ Անցած երկու տարում, սակայն, ՀՅԴ-ն այդպես էլ չկարողացավ սեփական օրակարգ ձևավորել, իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականի ձախողված կամպանիան մատուցվեց հեղափոխության ու հին համակարգի հակադրության համատեքստում։

Եվ բնավ պատահական չէ երբեմնի ազդեցիկ դաշնակցականի ուշագրավ հայտարարությունը, որն, ըստ էության, ազդարարում է ՀՅԴ առաքելության ավարտը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում