Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ եթե Թուրքիան և Հունաստանը չկարողանան համաձայնության գալ Միջերկրական ծովում երկու երկրների իրավունքների վերաբերյալ, ապա հարցը կարող է տեղափոխել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան:
Հունաստանի վարչապետը նշել է, որ ինքը կողմ է դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը:
Նա հիշեցրել է, որ Հունաստանը և Կիպրոսը Թուրքիայի հետ պարբերաբար խնդիրներ են ունենում ցամաքային ու ծովային սահմանների հարցում։ Իսկ Թուրքիա-Լիբիա ծովային համագործակցութան մասին խոսելիս, Միցոտակիսը այն որակել է որպես հակաօրինական: