Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը պահանջել Է երկրի անվտանգությունն ապահովել «հարձակողական» միջոցներով: Այդ մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, նշելով, որ Կիմ Չեն Ունը ելույթ Է ունեցել ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումում:
«Պահանջելով կառուցողական և հարձակողական միջոցներ ձեռարկել ներկա իրադրության պայմաններում երկրի ինքնիշխանության և անվտանգության լիակատար ապահովման համար, նա խնդիրներ Է դրել ԿԺԴՀ-ի արտաքին քաղաքականության, պաշտպանական արդյունաբերության և զինված ուժերի բնագավառում»,- գրում Է ԿԿՀԳ-ն:
Ավելի վաղ դեկտեմբերին հայտնի Է դարձել, որ Հյուսիսային Կորեան պլանավորում Է կոշտ քաղաքականություն կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ, այդ թվում՝ հրաժարվել միջուկազերծման շուրջը բանակցություններից: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին նախազգուշացրել Է «ամեն ինչ կորցնելու» ռիսկի մասին երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման դեպքում:











































