Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

«Ապրիլ է, ձյուն է արել». Երթ և համերգ Շվեդիայում՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Ստոկհոլմում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ։

Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնու¬թյամբ Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Թորյ հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ ելույթ են ունեցել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Հանս Լինդեն (Ձախ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն), Մաթս Փերթոֆթը (Կանաչների կուսակցություն) ինչպես նաև Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախագահ Գառլեն Մանսուրեանը և Շվեդիայի ասորիների միության ներկայացուցիչը։

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանը նշել է, որ այսօր հայ ազգը իր երախտագիտությունն է հայտնում այն երկրներին, այդ թվում և Շվեդիային, որոնք ճանաչել և դատապարտել են այդ սարսափելի հանցագործությունը։ Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ դերակատարում ունեցած անձինք ներկա են գտնվում հանրահավաքին։ Դեսպանը նշել է, որ նույնիսկ այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին, ցեղասպանությունը շարունակվում է, այս անգամ ժխտողականության քողի տակ։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի կողմից ապրիլի 23-ին կատարված հայտարարությանը՝ դեսպանը ընդգծեց, որ նրա կողմից արված երկխոսության կոչը նմանվում է հեգնանքի, քանզի նույն Էրդողանի գլխավորած կառավարությունն էր, որը ցյուրիխյան արձանագրությունների բանակցումից և ստորագրումից հետո կասեցրել է դրանց վավերացումը։ Դեսպան Ապիտոնյանը նաև հարցազրույց է տվել Շվեդիայի «Ասսիրիեն» հեռուստաընկերությանը։

Մինչ հանրահավաքը Հ.Մ.Ը.Մ. նախաձեռնությամբ տեղի էր ունեցել բազմամարդ երթ, որին մասնակցում էին շուրջ 800 մարդ։ Կառլապլան հրապարակում երթը մեկնարկել էր Շվեդիայի հայ առաքելական և կաթողիկե հոգևոր հովիվների մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, այնուհետև հանրահավաքի մասնակիցները հայրենասիրական երգերի և վանկարկումների ներքո երթով շարժվել էին դեպի Շվեդիայում Թուրքիայի դեսպանություն։

Օրվա ընթացքում Շվեդիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել նաև ծաղկեպսակի զետեղման արարողություն շվեդ միսիոներ Ալմա Յոհանսսոնի գերեզմանին, ով ցեղասպանության տարիներին միսիոներա¬կան գործունեություն էր իրականացրել Արևմտյան Հայաստանում, փրկել բազմաթիվ հայորդիների կյանքը։ Արարողությանը մասնակցեցին դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայում այցով գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Կարինե Պողոսյանը, ինչպես նաև Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարները։ Արարողությունը սկսվել է Սկանդինավյան երկրներում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի և Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Հովսեփ վարդապետ Պահէի մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, որից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից Վահագն Ավետեանը և Արփինե Հովհաննիսյանը։

Նույն օրը Ստոկհոլմի Վանթյորս եկեղեցում տեղի է ունեցել նաև «Ապրիլ է, ձյուն է արել» խորագրով համերգ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Համերգը կազմակերպվել էր հայազգի դաշնակահարուհի Կարինե Հելլման-Գևորգյանի կողմից, որին մասնակցեցին շվեդ երաժիշտներ Քրիստինա Համմարսթրյոմը և Վլադիմիր Դիկանսկին։ Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Յոհան Սեբաստիան Բախի և Կառլ Ֆիլիպ Էմանուել Բախի ստեղածագործությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում