Thursday, 02 07 2026
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում

«Հայաստանն ի վիճակի չէ իր շահերի մասին խոսել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Իգոր Մուրադյանը։

Պարոն Մուրադյան, օրերս Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իրանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ  Իրանի՝  Ադրբեջանի միջոցով Վրաստանին կապող երկաթուղային ծրագրի զարգացումից ամբողջ տարածաշրջանը օգուտ կքաղի: Հետաքրքիր է, կարծո՞ւմ եք, դրանից նաև Հայաստանը օգուտ կքաղի, ում կարծիքն այս հարցում ընդհանրապես չեն էլ հարցնում:

-Իրանին արդեն զզվեցրել են Ռուսաստանի անդադար քմահաճույքները  Հարավային Կովկասում իր վասալ երկրի նկատմամբ, որն ի վիճակի չէ խոսել իր շահերի մասին և ընդհանրապես ձայնի իրավունք չունի: Վասալի հետ հնարավոր չէ հարաբերություններ կառուցել։ Վասալին մեկուսացնելու խնդիրը, հնարավոր է, այնքան առաջնային չէ, որովհետև դրա առաջնահերթություններից է ստեղծել նոր հաղորդակցման համակարգ հյուսիս–արևմուտքում՝ այսինքն եվորպական ուղղությամբ:

Իրանը Ռուսաստանին դիտարկում է  որպես իր տարածքում ավելորդություն՝ տարածաշրջանային քաղաքականության մեջ, որպես մի պետություն, որը երկար ժամանակ օգտվում էր Իրանի մեկուսացված իրավիճակից ՝ դեմագոգիկ և սպեկուլյատիվ ձևով։ Հիմա Ռուսաստանի կողմից Իրանի հանդեպ ստեղծված խոչընդոտները կհաղթահարվեն, իսկ վասալական պետությունն այդ քաղաքականության մեջ տեղ չունի:

 –Ակնկալվում է, որ առաջիկայում  Թբիլիսիիում գագաթնաժողով տեղի կունենա, որի ընթացքում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները: Այս տեսակ հանդիպումներն առհասարակ չե՞ք կարծում, որ ամբողջ աշխարհից մեկուսացված Հայաստանի դեմ կարող են լինել:

-Եթե նախկինում Ռուսաստանի վասալին մեկուսացնելու և բլոկադայի մեջ գցելու փորձերն արվում էին առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցության, ապա այսօր այդ քաղաքականությունը նրանց հետ համաձայնեցված է: Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն անհանգստանան ռուսական վասալի ճակատագրով։ Անբնական կլիներ, եթե այդպես արվեր։

 ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ փորձում էին հետաքրքրել ռուսական վասալին՝ նրա հետ համագործակցելու միջոցով և առաջին հերթին ռազմաքաղաքական ոլորտում: Սրա արդյունքում Արևմուտքը ստացավ  որոշակի պատասխան, որ իր աջակցության և հնարավորությունների կարիքը վասալը չունի:

Վասալական երկրում մինչ այսօր չեն կարողանում դրան հավատալ, մնացածն ակնհայտորեն ուրախացել են, դրանց  և մյուսների հանրագումարը կոչվում է վասալ ժողովուրդ: 

 –Լավ, իսկ մեր  անելիքները որո՞նք պետք է լինեն՝ ըստ Ձեզ:

-Ոչ մի անելիք էլ չկա, ո՞վ պետք է անի այդ քայլերը, շղթայված վասալնե՞րը:

Վաշինգտոնի համալսարններից մեկում  ծագումով հայ մի երիտասարդ ամերիկացի պատրաստվում էր դոկտորական դեսերտացիա պաշտպանել և շատ էր ուզում իր նախնիների հինավուրց հայրենիքի  թեմայով լիներ:

Բայց իր դիսերտացիայի ղեկավարը, որը քաջ հայտնի է ԱՄՆ-ի համալսարանական շրջանակներում և Արևելյան Եվրոպայի մասնագետ էր, նրան հետ համոզեց, որովհետև այդ թեման դեսերտացիա պաշտպանելու համար չէր, այն ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև այն շուտ մոռացվող վասալական երկիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում